Բնապահպանության նախկին նախարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը, թեև Հայաստանում անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով, շարունակում է նոր գույք ձեռք բերել հարևան Վրաստանում։
Այս տարի Վարդան Այվազյանը նոր բնակարան և կայանատեղի է ձեռք բերել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Բնակարանն ու կայանատեղին Թբիլիսի կենտրոնական փողոցում են, նորակառույց շենքում։
2024թ․ ապրիլի 3-ին Վրաստանի Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը գրանցել է Վարդան Այվազյանի սեփականության իրավունքը Նինո Ռամիշվիլի երկրորդ նրբանցքի N2 շենքում ձեռք բերած բնակարանի նկատմամբ։ Այն բավականին ընդարձակ է՝ 131,5 քմ։
Նինո Ռամիշվիլին Թբիլիսիի կենտրոնական փողոցներից է։ Սկիզբ է առնում Իլիա Ճավճավաձե պողոտայից։ Այվազյանի ձեռք բերած բնակարանը Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) անմիջական հարևանությամբ է։
Կարդացեք նաև
Բնակարանի բացի, Վարդան Այվազյանը նույն շենքում ձեռք է բերել նաև 2-րդ հարկի կայանատեղիներից մեկը՝ 21 քմ տարածքով։
Նինո Ռամիշվիլի փողոցի նույն շենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկն այս պահին վաճառվում է։ Հայտարարության մեջ նշված հեռախոսահամարին զանգահարեցինք՝ հասկանալու համար, թե ինչ արժեն այդ շենքում բնակարանները։ Սեփականատերը քմ-ը 3500 դոլարով է վաճառում։ Պատմեց, թե ինչքան լավ թաղամասում է իրենց շենքը և ինչ բարենպաստ դիրք ունի․ այն գտնվում է Վակեում և նայում դեպի Մզիուրի այգին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: