Ղազախստանի Ուստ-Կամենոգորսկ քաղաքում ընթացող շախմատի «Oskemen Open 2024» միջազգային մրցաշարի ավարտից երկու տուր առաջ «Masters» խմբում հանդես եկող Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Արամ Հակոբյանը 5,5 միավորով ընթանում է 16-րդ հորիզոնականում, իսկ գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը մեկ միավոր պակաս է վաստակել եւ զբաղեցնում է 35-րդ տեղը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ