Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ԱՄՆ-ը, ԵՄ-ը, Աֆրիկյան երկրները պահանջեն, ապա Ռուբենին ու մյուս հայերին ազատելը Ադրբեջանի շահերից կբխի. Դելե Օլոջեդե. News.am

Հոկտեմբեր 08,2024 21:21

UWC Դիլիջանի տասնամյակի միջոցառումների ընթացում NEWS.am-ը զրուցել է հայտնի լրագրող, գրող և հրատարակիչ, Պուլիցերյան մրցանակակիր Դելե Օլոջեդեի հետ:

– UWC Դիլիջանի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի ձայնն ամենաբարձրերից մեկն էր, որ ահազանգում էր Արցախում էթնիկ զտումների վտանգի մասին և ջանում էր կանխել այն աղետը, որը տեղի ունեցավ ուղիղ մեկ տարի առաջ Արցախում։ Ի՞նչ եք զգում, երբ գիտեք, որ Ռուբեն Վարդանյանն այժմ ապօրինաբար պահվում է կալանքի տակ Բաքվում։

– Սա անարդարություն է, ծանրագույն անարդարություն, որը պետք է աշխարհին առավել շատ զայրացներ, քան այն դրսևորել է մինչև այս պահը։ Ռուբեն Վարդանյանն իմ ընկերն է, և ես հայտարարում եմ այդ մասին, նա արժանի անհատ է, որը մշտապես փորձել է նայել հասարակությանն ավելի ընդգրկուն տեսանկյունից, քան իր անձնական շահն է։ Դրա համար էլ, նա ընդգրկված է հանրային հարթակում, նկատի ունեմ մերօրյա  քաղաքացիական խնդիրների մեջ, իր համայնքի մարդկանց կյանքն ավելի լավը դարձնելու համար։ Նա մարդ է, որին մենք պետք է երախտագիտություն հայտնենք, այլ ոչ թե փակենք ինչ-որ տեղ Բաքվում։

Սա անարդար կալանավորում է անձի նկատմամբ, և Ադրբեջանի կառավարությունը լավ կաներ, որ նրան անհապաղ կերպով ազատ արձակեր։ Ես շարունակելու եմ հանդես գալ ի պաշտպանություն այս հանգամանքի։ Սա արդար չէ, սա պետք չէ, և սա այն ճանապարհը չէ, որ մարդկային էակները պետք է հարաբերվեն միմյանց հետ։ Սա միմյանց նկատմամբ վատ վերաբերմունքի կուտակում է, և նման վատ կերպով միմյանց վերաբերվելու արդյունքում էլ մեծանում է ձնագունդն ու վերածվում սարսափելի խնդրի՝ ընդհուպ մինչև զանգվածային դաժանությունների և անգամ ցեղասպանության, որին Դուք ավելի վաղ անդրադարձել էիք։ Մենք բավականաչափ ժամանակ չենք տրամադրում մեկս մյուսի հանդեպ բարի լինելու, հանդուրժող լինելու և միմյանց նկատմամբ ավելի արդար լինելու համար։ Սա հենց այն անարդարության ծառի թունավոր պտուղն է, որը մենք աճեցրել ենք սերունդներ շարունակ։

– Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ քաղբանտարկյալներին ներկայացվել են անհիմն, կեղծ մեղադրանքներ, ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել նրանց ազատ արձակելու համար։

– Ադրբեջանի կառավարությունը միջազգային հանրության մի մասն է, և նրանք ևս արձագանքում են միջազգային հանրության ճնշումներին։ Եվ եթե մենք ունենանք պատասխանատու կառավարություն, որը հանդես է գալիս է Ռուբենի անունից, ապա մենք ավելի մեծ տեղաշարժ կնկատենք։ Ուստի, եթե ԱՄՆ կառավարությունը, Եվրամիությունը, Աֆրիկյան կառավարությունները պահանջեն, ապա այս ամենը կհանգեցնի նրան, որ Ռուբենին ազատ արձակելը կդառնա Ադրբեջանի լավագույն շահը։ Ինչպես, կարծեմ, ազատության համար պայքարի հարավաֆրիկացի ջատագովն էր շատ տարիներ առաջ ասել՝ «բաց թողեք իմ ժողովրդին», ճի՞շտ է, դե բաց թողե՛ք Ռուբենին, թողե՛ք թող տուն գնա, գնա իր ընտանիք, նա որևէ մեկին չի վնասում, նա փորձում է ներդրում ունենալ մարդկության բարգավաճման գործում, ինչպես նաև այն մարդկանց պաշտպանության գործում, որոնք հայտնվել են սպառնալիքի առջև։ Նա այնպիսի մարդ է, որին մենք պետք է շնորհակալ լինենք, ոչ թե բանտերում փակենք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031