Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 3-ը Լեհաստանում անցկացվելու է ծանրամարտի 20 եւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցելու են նաեւ Հայաստանի աղջիկների հավաքականները:
Հայաստանի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ 20 տարեկանների պայքարին կմասնակցի 5, իսկ 23 տարեկանների պայքարին՝ 4 ծանրորդ: Այժմ աղջիկները նախապատրաստության վերջին հավաքն անցկացնում են Գյումրիում:
20 տարեկանների թիմում ընդգրկվել են 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը, 76 կգ՝ Աննա Ամրոյանը, 81 կգ՝ Ալինա Սուքիասյանը եւ Էմմա Պողոսյանը, +87 կգ՝ Ջուլիետա Ավանեսյանը:
23 տարեկանների պայքարին կմասնակցեն 81 կգ քաշային Միլենա Խաչատրյանը, 87 կգ՝ Լիանա Գյուրջյանը եւ Մարգարիտա Առաքելյանը, +87 կգ՝ Մերի Թումասյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ