Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը չի խառնվում Հայաստանի և Ադրբեջանի գործերին. Պեսկով

Հոկտեմբեր 08,2024 20:44

News.am Ռուսաստանը չի խառնվում Հայաստանի և Ադրբեջանի գործերին: Դրա մասին հոկտեմբերի 8-ին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով «Իզվեստիա»-ի թղթակցի հարցին։

Նա հիշեցրել է, որ ըստ ԱՊՀ ձևաչափի՝ երկրների ղեկավարները միշտ նստում են մեկ սեղանի շուրջ, բայց դա չի վկայում Մոսկվայի և Բաքվի և Երևանի գործերին մասնակցության մասին։

«Նրանք այսպես թե այնպես ԱՊՀ շրջանակում շարունակում են իրենց երկխոսությունը։ Իսկ մնացածը՝ երկկողմ հարաբերությունները, այլևս մերը չէ, դա նրանց ինքնիշխան առանձնաշնորհն է»,-պարզաբանել է նա։

Միաժամանակ, ըստ նրա, ռուսական կողմը երկխոսության մեջ է երկու երկրների հետ։

«Մենք քննարկել ենք ռուս-հայկական հարաբերությունները Հայաստանի հետ, ռուս-ադրբեջանական հարաբերությունները՝ Ադրբեջանի հետ»,-հավելել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Իյա, իրոք?

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031