Ինչպիսին էլ լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը, անխուսափելիորեն մնալու են սկզբունքային հարցեր, որոնք կարիք է լինելու համաձայնեցնել, լուծել, ստորագրել նոր համաձայնագրեր. ԱՊՀ ղեկավարների նեղ կազմով հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ստորագրված և վավերացված համաձայնագրի պայմաններում մյուս հարցերի կարգավորումը կլինի ավելի հեշտ, քանի որ տարածաշրջանում մթնոլորտն այլ կլինի»,–նշել է նա:
Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը պատրաստ է ստորագրել համաձայնագիրն արդեն այս ամիս, և սա Երևանի պաշտոնական դիրքորոշումն է։
Կարդացեք նաև
«Սպուտնիկ Արմենիա»