Լրահոս
Օրվա լրահոսը

Մրգաստանի 58-ամյա բնակչի տանը մեծ քանակի թմրանյութ է հայտնաբերվել

Հոկտեմբեր 08,2024 17:54

Հոկտեմբերի 7-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի բնակիչ 58-ամյա տղամարդն իր բակում աճեցնում է կանեփ, տանն էլ պահում և օգտագործում է թմրանյութ:

Նույն օրը ստուգման նպատակով քրեական հետախույզներն այցելեցին Մրգաստան:
Ոստիկանների բանավոր պահանջի և բացատրական աշխատանքի արդյունքում տանտերը հայտնեց, որ ունի մարիխուանա տեսակի թմրամիջոցի չոր զանգված, որը պատրաստ է ներկայացնել։

Դեպքի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 58-ամյա տղամարդու տանը կից օժանդակ շինությունում, ակնհայտ տեսանելի տեղում, հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածով տարաներ ու փաթեթներ: Զանգվածների ընդհանուր քաշը 6,5 կիլոգրամ էր, հայտնաբերվեցին նաև կանեփի չոր ճյուղեր ու երկու բույս։ Տանտերը հայտնեց, որ մարիխուանան պատրաստել է իր աճեցրած կանեփից և պահել անձնական օգտագործման համար։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031