Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանն անվավեր է ճանաչել պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին աշխատանքից ազատելու մասին հրամանը

Հոկտեմբեր 08,2024 17:33

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանի ֆեյսբուքյան գրառումը

ԱՐԴԱՐՈւԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը ևս անվավեր ճանաչեց ԺԱՄԱՆԱԿԱՏԱՐԻ՝ ինձ աշխատանքից ազատելու մասին հրամանը՝ էլ ավելի հիմնավորելով հրամանի ոչ իրավաչափ լինելը։ ԺԱՄԱՆԱԿԱՏԱՐԻ պատվերով այդ հրամանը պատրաստողի տեղը լինեի՝ Վերաքննիչ որոշումը կարդալուց հետո երբեք իրավաբանությամբ չէի զբաղվի։

Ի դեպ, մի քանի օր առաջ ՀՀ առաջին ատյանի քաղաքացիական դատարանը մասնակի բավարարել է նաև ԵՊՀ-ի դեմ իմ հայցը։
Այդ որոշումը, բնականաբար, իմ կողմից կվիճարկվի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում։

Ասել և ասել եմ՝ քայլ առ քայլ բոլոր ոլորտներում հաղթելու եմ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031