Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վիլեն Գաբրիելյանը կոնֆերանսի շրջանակում ներկայացրել է Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած քաղաքականությունը՝ պատժի անհրաժեշտության համատեքստում

Հոկտեմբեր 08,2024 17:45

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վ․ Գաբրիելյանի համանախաձեռնությամբ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ կազմակերպվող Մարդկային հարթության կոնֆերանսի շրջանակում կազմակերպվել է հայ փախստականության իրավունքների և առկա խնդիրների բարձրաձայնման միջոցառում (side event)։ Իր ելույթում Վ․ Գաբրիելյանը ներկայացրել է պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած քաղաքականությունը ռասիզմի, անհանդուրժողականության և այլատյացության դատապարտման և պատժի անհրաժեշտության համատեքստում։

Համահայկական միության նախագահը, հանձնառու լինելով 1988-1992 թթ․ Ադրբեջանի կողմից էթնիկ զտմամբ բռնի տեղահանման ենթարկված հայության ոտնահարված իրավունքների միջազգայնացման խնդրին, ներկայացրել է 1988 թ․ Սումգայիթում, 1989 թ․ Գանձակում, 1990 թ․ Բաքվում, 1992 թ․ Մարաղայում և հայկական ու հայաբնակ այլ վայրերում ադրբեջանական թե՛ խորհրդային, թե՛ հետխորհրդային վարչակարգերի կողմից իրականացված ոճրագործությունները՝ որպես Ադրբեջանում համակարգային հայատյացության ցցուն ապացույցներ, որոնք իրենց ժամանակի պատմաքաղաքական համատեքստում չստացան համարժեք արձագանք և հայության ջարդերի կազմակերպիչները մնացին անպատիժ՝ հնարավորություն տալով ադրբեջանական հաջորդ իշխանություններին վերարտադրել ռասիզմի հիմքով բռնությունների պրակտիկան։
Վ․ Գաբրիելյանը նաև ներկայացրել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության կողմից հրատարակած «The Chronicles of Armenophobia in Azerbaijan: Pogroms, Ethnic cleansings, Refugee crisis» զեկույցը, որում ներկայացված են անցյալ դարի ընթացքում հայության նկատմամբ ադրբեջանական բռնարարքները, հայ փախստականների իրավունքների պաշտպանության միջազգային իրավական ասպեկտները, հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ադրբեջանական էթնոցիդը։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031