«Զանգեզուրի միջանցքի թեման հավանաբար շոշափվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի և Հայաստանի իր գործընկերների՝ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ»,- ինչպես հայտնում է ՌԻԱ-ն, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պուտինն առանձին-առանձին խոսել է նրանցից յուրաքանչյուրի հետ, ՌԴ նախագահի հանդիպումները Փաշինյանի և Ալիևի հետ տևել են երևի թե կես-կես ժամ, ուստի, հավանաբար, կարծիքների փոխանակում է եղել, շոշափվել է նաև Զանգեզուրի միջանցքի թեման»,- ասել է Պեսկովն ի պատասխան հարցի, թե արդյոք Զանգեզուրի միջանցքի թեման քննարկվե՞լ է Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ Պուտինի հանդիպումների ժամանակ։