Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքի նախագիծը ԳԱԱ-ն կազմաքանդելու մասին է. Ատոմ Մխիթարյան

Հոկտեմբեր 08,2024 14:36

«Ներկա իշխանությունները, որտեղ գտնում են ազգային բառը, դրանից խորշում են այնքան, ինչքան թուրքը խոզի մսից» ,-լրագրողների հետ զրույցում ասաց Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, մանկավարժության դոցենտ, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) դեկան Ատոմ Մխիթարյանը՝ Բարձրագույն կրթության եւ գիտության մասին ՀՀ օրենքի նախագծի մասին խոսելիս:

«Վերցնում, կարդում ենք օրենքի նախագիծը… Ազգային բառը կա Գիտությունների ազգային ակադեմիա բառակապակցության մեջ, ուրեմն ի՞նչ պետք է անել, պետք է ազգայինը կտրել արմատներից, եւ դա էլ արված է: Եթե մեկ նախադասությամբ ասենք, թե օրենքի այս նախագիծն ինչի մասին է, ապա պետք է ասենք, որ անհրաժեշտ է Գիտությունների ազգային ակադեմիան կազմաքանդել, այնտեղից հանել բոլոր գիտական կազմակերպությունները, մի մասը բռնակցել բարձրագույն ուսումնական հաստատություններին եւ այդ բուհերի անունը դնել համալսարան:

Իսկ եթե ավելի մանրամասն ասենք, դա այն է, որ գիտական կազմակերպությունները այս նախագծով երկար կյանք չեն կարող ունենալ, որովհետեւ նրանց բաժանում են մի քանի տարատեսակների, նրանց մի մասը լավ գիտական կազմակերպություններ են լինելու, որոնք, այսպես ասած, ինքնակամ միավորվելու են բուհերի հետ՝ կորցնելով իրենց ինքնուրույնությունը, լինելու են նաեւ վատ գիտական կազմակերպություններ, որոնք չեն ուզենալու դա անել, եւ դա արվելու է օրենքի ուժով»,-պարզաբանեց Ատոմ Մխիթարյանը:

«Իշխանությունները սկզբից փորձեցին բուհերը միավորել, գիտական կազմակերպություններին համոզել, որ դուրս գան ԳԱԱ-ի կազմից, բայց դա նրանց չհաջողվեց: Իսկ ամենակարճ ճանապարհը նպատակին հասնելու համար՝ օրենքի մեջ փոփոխություններ մտցնելն է կամ նոր օրենք ընդունելը, ինչը եւ արվել է»,-հավելեց ԳԱԱ ԳԿՄԿ դեկանը:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Ատոմ Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031