«Տարիներ շարունակ տարբեր նախագծեր են ներկայացվել, սա երբեւիցե եղած ամենավատ նախագիծն է: Այս նախագծով քանդվելու է ողջ կրթական համակարգը: Նախկինում, երբ իշխանություններն ուզում էին իշխանություն վերցնել, իրենց հիմնական թեզերից մեկը 100 տոկոս բուհական ինքնավարությունն էր:
Վստահաբար կարող եմ ասել, որ սա 100 տոկոսից շատ հեռու է, մենք շատ ավելի վատ վիճակում ենք հայտնվում, որովհետեւ կառավարման այն համակարգը, որ իրենք այս պահին բուհական համակարգում առաջացնում են, բերելու է ռիսկեր, պահպանվելու է կուսակցական, քաղաքական դեմքերի մասնակցությունը բուհի հոգաբարձուների խորհրդի աշխատանքներին, իսկ հոգաբարձուների խորհուրդը բուհի բարձրագույն կառավարման մարմինն է, եւ նոր նախագծով ավելի շատ լիազորություններ են տրված նրան» ,-լրագրողների հետ զրույցում ասաց Վ. Բրյուսովի անվան համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը՝ խոսելով Բարձրագույն կրթության եւ գիտության մասին ՀՀ օրենքի նախագծի մասին:
«Իշխանական, քաղաքական ազդեցություն, քաղաքական լծակներ ունեցող մարդիկ էլ ավելի մեծ հնարավորություն են ունենալու ազդելու բուհում իրականացվող որոշումների վրա: Ինքնավարությունից ենք խոսում, բայց օրինակ՝ բուհում կառուցվածքային փոփոխությունները, ակադեմիական միավորներ ստեղծելու վերջնական որոշում կայացնողը հիմնադիրն է լինելու, այսինքն` կառավարությունը:
Պատկերացնո՞ւմ եք՝ բուհի կառավարման մարմինները, նույն հոգաբարձուների խորհուրդը, ակադեմիական խորհուրդը, որ առաջարկվում է, չեն կարողանալու ինքնուրույն ակադեմիական միավոր ստեղծել, պետք է դիմեն լիազոր մարմնին, հիմնադրին, որ հիմնադիրը վերջնական որոշում կայացնի: Այ սա է իրենց առաջ քաշած ինքնավարությունը»,-ասաց Ցոլակ Ակոպյանը;
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ