Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հատուկ ծննդյան նվեր է ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։
«Թուրքիայի նախագահը Վլադիմիր Պուտինի հետ իր հեռախոսազրույցից առաջ ծննդյան հատուկ նվեր է ուղարկել նրան»,- ասել է Ուշակովը և հավելել, որ դա «թուրքական լավ նվեր է»։
Պատասխանելով հարցին, թե այդ ընծան պետական ծառայողների համար թույլատրված երեք հազար ռուբլու սահմաններո՞ւմ է արդյոք, Ուշակովը նշել է, որ նվերն արժեցել է «մի փոքր ավելի»։