Լրահոս
Օրվա լրահոսը

«Նեթանյահուի քաղաքականությունը կկասեցվի այնպես, ինչպես Հիտլերինը». Էրդողանը կտարհանի Թուրքիայի քաղաքացիներին Լիբանանից

Հոկտեմբեր 08,2024 13:28

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան ծովային ճանապարհով կտարհանի իր քաղաքացիներին, որոնք դիմել են Լիբանանից հեռանալու խնդրանքով, ինչպես փոխանցում է Reuters-ը, այս մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ հոկտեմբերի 8-ին Բեյրութ կմեկնի թուրքական երկու ռազմանավ, որոնք մինչև 2000 ուղևոր կարող են տեղափոխել։ Ներքին գործերի նախարարությունից հավելել են, որ տարհանման գործընթացը անհրաժեշտության դեպքում կտևի մի քանի օր։

Անցյալ շաբաթ առևտրային լաստանավով Լիբանանից Թուրքիա են ժամանել տարբեր ազգությունների հարյուրավոր մարդիկ։ Թուրքիան հայտարարել էր, որ համագործակցում է շուրջ 20 երկրի հետ՝ երկրի տարածքով օտարերկրյա քաղաքացիների հնարավոր տարհանումը նախապատրաստելու ուղղությամբ:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին Իսրայելը հայտարարեց Լիբանանում «Հյուսիսի նետեր» «կանխարգելիչ հարձակողական գործողություն» սկսելու մասին։ Սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Իսրայելն իր ավիահարվածով սպանել է Հըզբոլլահի առաջնորդին։

Հոկտեմբերի 1-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց հարավային Լիբանանի սահմանային գոտում Հըզբոլլահի դեմ «սահմանափակ, տեղայնացված և նպատակային հարձակումներ» սկսելու մասին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, թե Գազայի հատվածում և Լիբանանում իր քաղաքականության հետևանքով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին կկանգնեցնեն այնպես, ինչպես Ադոլֆ Հիտլերին կանգնեցրին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031