Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան գրառումը
ՀՀ վարչապետ Փաշինյանի այցը Մոսկվա հոկտեմբերի 7-ին ԱՊՀ «վեհաժողովին» չի կարող «պատահականորեն» համընկնել Ռուսաստանի բռնապետ ու միջազգային հանցագործ Պուտինի տարեդարձի հետ եւ հանդիսանում է ՀՀ իշխանության քաղաքական ընտրության արտացոլում։
Հայաստանի Եվրոպական կուսակցությունը գնահատում է այս քայլը որպես քաղաքական կոպիտ սխալ եւ բարոյապես աններելի զարգացում, որը վարկաբեկում է ոչ միայն ՀՀ իշխանության առանց այն էլ խնդրահարույց ժողովրդավարական համբավը, այլ նաեւ վիրավորում է հայոց ազգային արժանապատվությունը, անթույլատրելի կերպով «օրինականացնելով» ու «արդարացնելով» պուտինյան բռնապետության դավաճանական կեցվածքը 2020 թվականի Արցախյան պատերազմում եւ դրա դավադրական դերը 2023 թ. Հայրենազրկման՝ Պատրիացիդի մեջ։
Հայաստանի Եվրոպական կուսակցությունը խստորեն դատապարտում է ՀՀ իշխանության նման դիրքորոշումը եւ մատնանշում է «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության օրեցօր աճող նմանությունը Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հետ՝ հատկապես Ռուսաստանին մերձենալու ամոթալի ու հանցավոր քաղաքական գործարքների առումով։
Կարդացեք նաև
ՀԵՎԿ