Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ԱԺ-ի դեռևս օրակարգ չընդգրկված նախագծերի շարքում է

Հոկտեմբեր 08,2024 12:47

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն Ազգային ժողովում է, այն դեռևս օրակարգ չընդգրկված նախագծերի շարքում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին նախագիծը մինչև լիագումար նիստում քննարկվելը նախ պետք է քննարկվի գլխադասային հանձնաժողովում:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը ստորագրվել էր 2024 թվականի օգոստոսի 30-ին: Սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը քննարկել և հաստատել էր կանոնակարգը՝ այն ուղարկելով Սահմանադրական դատարան։

Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ին կանոնակարգը Սահմանադրությանը համապատասխանող էր ճանաչել:

Նախագծի հիմնական զեկուցողը Մհեր Գրիգորյանն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031