Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոգևորված եմ Starlink-ը Հայաստան բերելու և տեղի տեխնոլոգիական համայնքի հետ հիանալի նախագծեր իրականացնելու գաղափարով». Իլոն Մասկն ուղերձ է հղել Երևանում WCIT2024-ի մասնակիցներին

Հոկտեմբեր 08,2024 10:57

Tesla-ի, SpaceX-ի, OpenAI-ի համահիմնադիր Իլոն Մասկը հատուկ ուղերձ է հղել Երևանում անցկացված Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT2024) մասնակիցներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձը հնչեցրել է Viki, Pixel Labs, ինչպես նաև աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիին պատկանող Play Time Ventures ներդրումային ընկերության գործադիր տնօրեն, Սիլիկոնյան հովտի ձեռնարկատեր Ռազմիգ Հովագիմյանը:

«Ողջունում եմ բոլորին: Ցավում եմ, որ այս անգամ չկարողացա լինել Երևանում, բայց հուսով եմ հաջորդ անգամ անձամբ ներկա գտնվել: Ոգևորված եմ Starlink-ը Հայաստան բերելու և տեղի տեխնոլոգիական համայնքի հետ հիանալի նախագծեր իրականացնելու գաղափարով` տիեզերքի ուսումնասիրությունից մինչև բաց ու թափանցիկ Արհեստական բանականության զարգացում, որն էլ ավելի կընդլայնի մարդկային ճանաչողության սահմանները»,-ասված է Իլոն Մասկի ուղերձում:

Հայաստանը WCIT-ն հյուրընկալել էր երկրորդ անգամ, առաջինը կայացել է 2019 թվականին: WCIT2024-ը անցկացվել է հոկտեմբերի 4-7-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031