«Դոմուս» ընկերությունը այսօր Երևանի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութ-սրահում բռնկված հրդեհի մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ հրդեհի պատճառներն առայժմ հայտնի չեն, սակայն, ականատես աշխատակիցների դիտարկմամբ, ամենայն հավանականությամբ, հրդեհն առաջացել է էներգամատակարարման հանգույցից։
Մանրամասները՝ ստորև.
Հիշեցնենք՝ այսօր ժամը 12:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում: Հրդեհի բարդությունից ելնելով հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր է մեկնել 17 մարտական հաշվարկ։ Հրդեհից 2 ժամ անց հրշեջ փրկարարներին հաջողվել է մարել կրակը։ Հրդեհի հետևանքով տուժածներ չկան։ Ըստ ՆԳՆ-ի՝ խանութի ներսում եղած աշխատակիցներն ու հաճախորդները մինչև կրակի տարածումը հասցրել են դուրս գալ, իսկ հրդեհը տարածվել է 2500-3000 քառակուսի մետր տարածքում։
Կարդացեք նաև