Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։ Հանդիպմանը մասնակցել են մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, մարզի բուժհաստատությունների տնօրենները, ոլորտի պատասխանատուներ։
Հանդիպման մասնակիցներին ողջունել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, այնուհետև նախարարը ներկայացրել է այցի նպատակը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտում վերջին բարեփոխումները և դրանց ընթացքը` մասնավորապես պետպատվերի ծավալների ընդլայնման, ծննդօգնության գների վերանայման, ֆունկցիոնալության խնդիր ունեցող պացիենտների դեղապահովման, ըստ կատարողականի բոնուսային վարձատրության համակարգի վերաբերյալ հարցերը։
Կարևորվել է մարզի հղիների համար ներդրված վերջին ծրագիրը, որով պրենատալ սքրինինգի ծառայությունը արդեն անվճար է և հասանելի Տավուշի մարզում:
Անկախ ռիսկի գործոնների առկայությունից` մարզի բոլոր հղիների նախածննդյան հսկողության ընթացքում կիրականացվի հղիության սքրինինգ հետազոտություն, որը կընդգրկի բիոքիմիական սկրինինգ և էքսպերտային դասի ուլտրաձայնային հետազոտություն:
Կարդացեք նաև
Վերջին վեց ամսվա ընթացքում մարզում բարելավվել են պատվաստումային ցուցանիշները։
Մարզի ոլորտային պատասխանատուները տվել են իրենց հուզող հարցերը, առաջարկները։
Տավուշի մարզպետի աշխատակազմ