Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիևը ստիպված էր հնչեցնելու, որ բանակցությունները տանում են դեպի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում». Նաիրա Կարապետյան

Հոկտեմբեր 07,2024 21:50

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը գրում է.

«Փակ դռների հետևում մեզ ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։ Իլհամ Ալիև, 07.10.2016թ:

Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի գրագետ արտաքին քաղաքականության արդյունքում մենք հաղթեցինք նաև դիվանագիտական ճակատում, և Ալիևը ստիպված էր հնչեցնելու, որ բանակցությունները տանում են դեպի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում:

Իսկ հետո եկավ Նիկոլը, սկսեց «բանակցել» սեփական կետից, բերեց պատերազմ, դավաճանություն, անթիվ զոհեր, գերիներ, խոշտանգումներ, հաշմանդամներ, և Ալիևի այս արտահայտությունից ուղիղ 6 տարի անց՝ 06.10.2022թ. ստորագրեց Պրահայում մի թուղթ, որով մեր Արցախը թողեց Ադրբեջանին…

Արցախն իր ողջ պատմության ընթացքում առաջին անգամ հայաթափվեց:

Թե բա՝ «ինչ որ պետք ա, էդ էլ բանակցում ենք»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031