Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «2020 թվականի հոկտեմբերի 6-ին Փաշինյանը գնաց Ստեփանակերտ, ՊԲ-ում խորհրդակցություն անցկացրեց, եկավ, պատմեց մանրամասները ու Ադրբեջանի հիմնական հաջողությունները պատերազմում սկսվեցին հոկտեմբերի 7-ից»

Հոկտեմբեր 07,2024 21:21

Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է: Նիկոլ Փաշինյանը նրան շնորհավորել է Մոսկվայում, ուր մեկնել է՝  նաեւ վաղը մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին:

ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում խոսեց հոկտեմբերի 7-ի մեկ այլ խորհրդի մասին: «Այսօրվա հետ կապված, ես մեկ ուրիշ բան եմ ուզում հիշեցնել: 2020 թվականի պատերազմի ժամանակ, երբ որ Նիկոլ Փաշինյանը գրեթե ամեն օր հեռախոսով խոսում էր Պուտինի հետ, Իլհամ Ալիեւը խուսափում էր Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալուց, որովհետեւ գիտեր, որ այդ հեռախոսազրույցների հիմնական բովանդակությունը ռուսական կողմից պետք է լիներ պատերազմը դադարեցնելը: Հիշեցնեմ պատերազմի քրոնոլոգիան:

2020 թվականի հոկտեմբերի 6-ին Փաշինյանը գնաց Ստեփանակերտ: Դա նրա վերջին այցելությունն էր Ստեփանակերտ: ՊԲ-ում խորհրդակցություն անցկացրեց, եկավ ու պատմեց մանրամասները: Ու Ադրբեջանի հիմնական  հաջողությունները պատերազմում սկսվեցին հոկտեմբերի 7-ից:

Փաշինյանը հոկտեմբերի 6-ին Ալիեւի հետ պատրաստել էր հայկական զինուժի, Արցախի պաշտպանության բանակի ջարդը: Եվ հոկտեմբերի 7-ի զանգը արդյունք չտվեց: Բայց արդյունք տվեց մարտական գործողությունները դադարեցնելու Պուտինի՝  ամսի 19-ի առաջարկը: Հոկտեմբերի 19-ին հրավիրվեց Անվտանգության խորհրդի վերջին նիստը պատերազմի ընթացքում: Այն ժամանակ Շուշին դեռ հայկական էր եւ ոչ միայն Արցախի, այլ նաեւ ազատագրված տարածքների շատ քիչ մասն էին ադրբեջանցիները հասցրել  զավթել: Բայց Նիկոլ Փաշինյանը չկանգնեցրեց պատերազմը: Դրանից հետո այլեւս ոչ մի ԱԳՆ, ոչ մի անվտանգության խորհուրդ: Մեն-մենակ: Մինչեւ Շուշին չհանձնեց, նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան չստորագրեց:

Աստված թող Ռուսաստանի նախագահին առողջություն եւ երկար տարիների կյանք տա, ինչպես բոլոր մարդկանց, բայց հիշողությունները, օրացուցային հոկտեմբերի 7-ի այս խորհուրդը մեզ համար ունեն իրենց այլ իմաստն ու նշանակությունը»,-ասաց Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031