Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ համայնքը լիբանանյան պետական-հանրային օրգանիզմի այնքան յուրային բաղադրիչ է, որ զանգվածային տարհանման հանգամանքը հավասարազոր կլինի պարզապես ծանր պահին Լիբանանը լքելուն, ընդհուպ՝ «դավաճանելուն». Հակոբ Բադալյան

Հոկտեմբեր 07,2024 19:30

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է.

«Ըստ իս, շատ կարեւորի մասին, որին անդրադարձել եմ պարբերաբար, այլ առիթներով:

Լիբանանի շուրջ ստեղծված ծանր ու բարդ վիճակը Հայաստանում առաջացրել է խոսակցություններ տեղի հայ համայնքի տարհանման թեմայով: Այդ խոսակցություններն անշուշտ բնական են, ելնելով Լիբանանի դեմ Իսրայելի ռազմական գործողություններից եւ դրանցից բխող վտանգներից:

Այստեղ սակայն, կան մի քանի էական հարցեր, որոնք թերեւս պահանջում են տարհանման թեմայի վերաբերյալ առաջին հերթին շատ զգուշավորություն: Դա խիստ զգայուն հարց է, որն անշուշտ պետք է լինի Հայաստանի ուշադրության կենտրոնում, հայության ուշադրության կենտրոնում, բայց թերեւս այդ ուշադրությունը պետք է արտահայտվի խիստ զգուշավոր, եւ թերեւս գերազանցապես լուռ աշխատանքի միջոցով, որովհետեւ խոսքը վերաբերում է իհարկե մի կողմից մարդկային կյանքերին, մեր հայրենակիցների կյանքերին, մյուս կողմից՝ հայկական պետականության համար ռազմավարական նշանակության խնդրի:

Նախ, հարկ է արձանագրել, որ Լիբանանում պարզապես հայկական համայնք չէ: Լիբանանահայությունը Լիբանան պետության կյանքին խորապես ինտեգրված, այդ ընթացքում մեծ հեղինակություն ձեռք բերած հանրույթ է, եւ ըստ էության նույնիսկ հնարավոր ասել՝ Լիբանանի պետականաստեղծ հանրույթներից մեկը:

Հետեւաբար, այդ առնչությամբ զանգվածային տարհանման թեմայի որեւէ անշրջահայաց շոշափում, ըստ էության ոչ թե կօգնի բարձրացնել անվտանգությունը, այլ հակառակը՝ հարվածի տակ դնելով վերը նկարագրածս հատկանիշներով համայնքի հեղինակությունն ու վարկը, կարող է Լիբանանում գերզգայուն ու գերլարված սոցիալ-հոգեբանական միջավայրում ստեղծել խիստ բացասական մթնոլորտ հայ համայնքի շուրջ:

Որովհետեւ, կրկնեմ, հայ համայնքը լիբանանյան պետական-հանրային օրգանիզմի այնքան յուրային բաղադրիչ է, որ զանգվածային տարհանման հանգամանքը հավասարազոր կլինի պարզապես ծանր պահին Լիբանանը լքելուն, ընդհուպ՝ «դավաճանելուն»: Իսկ դա կմեծացնի հայության պաշտպանվածությու՞նը, թե՞ խոցելիությունը, սա արդեն մեղմ ասած կլինի շատ բաց հարց:

Որովհետեւ, հայության հանդեպ այդ վերաբերմունքը ձեւավորվելու է ոչ միայն լիբանանյան հանրության մոտ, այլ Լիբանանին աջակցող  ռեգիոնալ ամբողջ շրջանակում:

Մյուս, ռազմավարական նշանակության հանգամանքը այն է, ինչի մասին արտահայտվել եմ բազմիցս, օրինակ այդ թվում Երուսաղեմի հայկական թաղամասի Կովերի պարտեզ կոչվող տարածքի շուրջ զարգացումների առիթով:

Մերձավոր Արեւելքում ծավալվող ախարհաքաղաքական դիմակայության օրակարգերում ամենեւին վերջին տեղում չէ ռեգիոնը հայկական դավանա-քաղաքական, պատմա-քաղաքական ներկայությունից ազատելը, «մաքրելը»: Որովհետեւ, Մերձավոր Արեւելքում հայության խորքային ներկայությունը ոչ միայն հայկական գործոն է, այլ նաեւ ընդհանրապես ռեգիոնում քրիստոնեական գործոնի առանցքային բաղադրիչ:

Իսկ դա անուղղակի ռեսուրս է հայկական պետականության քաղաքական կշռի, միջազգային սուբյեկտության փաստարկային պաշարի տեսանկյունից: Իսկ այսօր, երբ վերջին չորս տարիներին մետ հետ տեղի ունեցածը էապես նվազեցրել է այդ պաշարը, մենք պետք է չափազանց զգույշ եւ ուշադիր լինենք դեռեւս պահպանվող ռեսուրսի հանդեպ:

Հաճախ եմ խոսում, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմավարական խնդիրը Հայաստանն ըստ էության դեկորատիվ պետության, պարզապես ցուցանակի վերածելն է: Եվ այդ գործում նրանց, ու նաեւ նրանց աշխարհաքաղաքական ռազմավարական նկրտումների թիկունք պահող որեւէ սուբյեկտի հուզողը նաեւ այն մերձավորարեւելյան ռեսուրսն է, որ անուղղակի, բայց առկա է հայկական գործոնի շրջանակում, եւ որը անկասկած հայկական պետականության նժարը ծանրացնող գործոն է:

Անշուշտ, մարդկային կյանքերը չափազանց կարեւոր են, եւ այստեղ հարցերը չպետք է դիտարկվեն կամ-կամ հակադրության տրամաբանության մեջ, այլ՝ եւ-եւ: Ու դրա համար շատ կարեւոր է չտրվել տարատեսակ գայթակղությունների եւ թեման, մարտահրավերը, ռիսկերն ու խնդիրները շոշափել վերը նկարագրածս գործոնները հաշվի առնող շրջահայացությամբ»:

 

 

Ըստ իս, շատ կարեւորի մասին, որին անդրադարձել եմ պարբերաբար, այլ առիթներով: Լիբանանի շուրջ ստեղծված ծանր ու բարդ վիճակը Հայաստանում առաջացրել է խոսակցություններ տեղի հայ համայնքի տարհանման թեմայով: Այդ խոսակցություններն անշուշտ բնական են, ելնելով Լիբանանի դեմ Իսրայելի ռազմական գործողություններից եւ դրանցից բխող վտանգներից: Այստեղ սակայն, կան մի քանի էական հարցեր, որոնք թերեւս պահանջում են տարհանման թեմայի վերաբերյալ առաջին հերթին շատ զգուշավորություն: Դա խիստ զգայուն հարց է, որն անշուշտ պետք է լինի Հայաստանի ուշադրության կենտրոնում, հայության ուշադրության կենտրոնում, բայց թերեւս այդ ուշադրությունը պետք է արտահայտվի խիստ զգուշավոր, եւ թերեւս գերազանցապես լուռ աշխատանքի միջոցով, որովհետեւ խոսքը վերաբերում է իհարկե մի կողմից մարդկային կյանքերին, մեր հայրենակիցների կյանքերին, մյուս կողմից՝ հայկական պետականության համար ռազմավարական նշանակության խնդրի: Նախ, հարկ է արձանագրել, որ Լիբանանում պարզապես հայկական համայնք չէ: Լիբանանահայությունը Լիբանան պետության կյանքին խորապես ինտեգրված, այդ ընթացքում մեծ հեղինակություն ձեռք բերած հանրույթ է, եւ ըստ էության նույնիսկ հնարավոր ասել՝ Լիբանանի պետականաստեղծ հանրույթներից մեկը: Հետեւաբար, այդ առնչությամբ զանգվածային տարհանման թեմայի որեւէ անշրջահայաց շոշափում, ըստ էության ոչ թե կօգնի բարձրացնել անվտանգությունը, այլ հակառակը՝ հարվածի տակ դնելով վերը նկարագրածս հատկանիշներով համայնքի հեղինակությունն ու վարկը, կարող է Լիբանանում գերզգայուն ու գերլարված սոցիալ-հոգեբանական միջավայրում ստեղծել խիստ բացասական մթնոլորտ հայ համայնքի շուրջ: Որովհետեւ, կրկնեմ, հայ համայնքը լիբանանյան պետական-հանրային օրգանիզմի այնքան յուրային բաղադրիչ է, որ զանգվածային տարհանման հանգամանքը հավասարազոր կլինի պարզապես ծանր պահին Լիբանանը լքելուն, ընդհուպ՝ «դավաճանելուն»: Իսկ դա կմեծացնի հայության պաշտպանվածությու՞նը, թե՞ խոցելիությունը, սա արդեն մեղմ ասած կլինի շատ բաց հարց: Որովհետեւ, հայության հանդեպ այդ վերաբերմունքը ձեւավորվելու է ոչ միայն լիբանանյան հանրության մոտ, այլ Լիբանանին աջակցող ռեգիոնալ ամբողջ շրջանակում: Մյուս, ռազմավարական նշանակության հանգամանքը այն է, ինչի մասին արտահայտվել եմ բազմիցս, օրինակ այդ թվում Երուսաղեմի հայկական թաղամասի Կովերի պարտեզ կոչվող տարածքի շուրջ զարգացումների առիթով: Մերձավոր Արեւելքում ծավալվող ախարհաքաղաքական դիմակայության օրակարգերում ամենեւին վերջին տեղում չէ ռեգիոնը հայկական դավանա-քաղաքական, պատմա-քաղաքական ներկայությունից ազատելը, «մաքրելը»: Որովհետեւ, Մերձավոր Արեւելքում հայության խորքային ներկայությունը ոչ միայն հայկական գործոն է, այլ նաեւ ընդհանրապես ռեգիոնում քրիստոնեական գործոնի առանցքային բաղադրիչ: Իսկ դա անուղղակի ռեսուրս է հայկական պետականության քաղաքական կշռի, միջազգային սուբյեկտության փաստարկային պաշարի տեսանկյունից: Իսկ այսօր, երբ վերջին չորս տարիներին մետ հետ տեղի ունեցածը էապես նվազեցրել է այդ պաշարը, մենք պետք է չափազանց զգույշ եւ ուշադիր լինենք դեռեւս պահպանվող ռեսուրսի հանդեպ: Հաճախ եմ խոսում, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմավարական խնդիրը Հայաստանն ըստ էության դեկորատիվ պետության, պարզապես ցուցանակի վերածելն է: Եվ այդ գործում նրանց, ու նաեւ նրանց աշխարհաքաղաքական ռազմավարական նկրտումների թիկունք պահող որեւէ սուբյեկտի հուզողը նաեւ այն մերձավորարեւելյան ռեսուրսն է, որ անուղղակի, բայց առկա է հայկական գործոնի շրջանակում, եւ որը անկասկած հայկական պետականության նժարը ծանրացնող գործոն է: Անշուշտ, մարդկային կյանքերը չափազանց կարեւոր են, եւ այստեղ հարցերը չպետք է դիտարկվեն կամ-կամ հակադրության տրամաբանության մեջ, այլ՝ եւ-եւ: Ու դրա համար շատ կարեւոր է չտրվել տարատեսակ գայթակղությունների եւ թեման, մարտահրավերը, ռիսկերն ու խնդիրները շոշափել վերը նկարագրածս գործոնները հաշվի առնող շրջահայացությամբ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031