Լրահոս
Օրվա լրահոսը

Պապոյանը և Փրայսը քննարկել են Համաշխարհային բանկի հետ իրականացվող աշխատանքները

Հոկտեմբեր 07,2024 18:15

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Սևակ Միքայելյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ իրականացվող աշխատանքները տնտեսության տարբեր ուղղություններով, այդ թվում՝ գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։

Առանձին անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսական աճին միտված նախարարության դիրքորոշումներին, ինչպես նաև ՀՀ կառավարության հետ շարունակական համագործակցության ուղղություններին:

Կողմերը բարձր են գնահատել ձևավորված համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել համատեղ աշխատանքները նշված ուղղություններով։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031