Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշոցքում ու Ախուրյանում անասուններին հարկադիր մորթի ենթարկելու դեպքեր են գրանցվել, չպիտի թույլ տալ»․ ԱԺ պատգամավոր

Հոկտեմբեր 07,2024 18:07

Շիրակի մարզից ընտրված Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Մհեր Մելքոնյանը գյուղական համայնքներ այցի ժամանակ արձանագրել է բնակիչներին հուզող ու անհապաղ լուծում պահանջող մի քանի խնդիրներ, որոնցից մեկը կաթի մթերման ցածր գինն է։ Սա հարկադրել է Աշոցքում ու Ախուրյանում բնակվող գյուղացիներից ոմանց հրաժարվել կենդանիներից, հարկադիր մորթի ենթարկել։

Մհեր Մելքոնյան

«Լուրջ մտահոգություն կա գյուղացիների մոտ կաթի գնի հետ կապված, եթե անձամբ չես վերամշակում կաթը, այլ հանձնում ես կաթի գործարաններին, նրանք էժան գներով են ձեռք բերում՝ գյուղացիներին գցելով ծանր և անելանելի վիճակի մեջ։

Գյուղացիները բողոքում են, թե գոնե 210-230 դրամով մեզանից գնեն մեկ լիտր կաթը, գնում են 160 դրամով։ Նրանք ասում են, որ եկամուտ չեն ստանում, ձեռնտու չէ անասնապահության այս ճյուղով զբաղվելը։ Խնդիրը պետական հստակ աջակցության կարիք ունի, գյուղացին ինքնուրույն չի կարող լուծել իր խնդիրը, իսկ մթերող ընկերություններն էլ բնականաբար իրենց բիզնես շահերն ունեն։

Գյուղացուն պետությունը չպիտի մենակ թողնի, առանց հստակ պետական մեխանիզմի՝ ոլորտը հաստատ առաջ չի շարժվի, հատկապես, երբ Աշոցքի ու Ախուրյան խոշորացված համայնքներում անասուններին հարկադիր մորթի ենթարկելու դեպքեր են գրանցվել։

Ասում են՝ ձեռնտու չէ պահելը, կաթնատու կենդանուն վերածել են մսացուի, բայց սա մեզ մեծ մտահոգության տեղիք է տալիս, սա չպիտի թույլ տալ, հատկապես երբ գյուղացիների մեծ մասը դեռ սպասելիք ունի պետությունից, թե հնարավոր է լուծեն մթերման հարցը։

Մինչև այս պահը չեմ տեսնում, որ պետությունը կոնկրետ և հստակ քայլեր ձեռնարկի, ռազմավարություն որոշեն գյուղատնտեսությանը լուրջ աջակցելու համար։ Մեր պետական այրերը մոռանում են, որ պարենային անվտանգությունը մեր ազգային անվտանգության ռազմավարության կարևոր ճյուղ է, եթե այսօր գյուղատնտեսական ոլորտը չենք զարգացնում, սեփական պարենային պաշարը չենք ապահովում, վաղը շատ լուրջ խնդիրների առաջ կկանգնենք»,-ասում է Մհեր Մելքոնյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031