News.am. Միացյալ Համաշխարհային Քոլեջների (UWC) ցանցն արժեքների մասին է, այն մասին, որ մենք ձգտում ենք կրթության գերազանցության, ինչպես նաև կրթության՝ հանուն խաղաղության: Այս մասին UWC Դիլիջան միջազգային դպրոցի տասնամյակի արարողության ժամանակ ասել է UWC միջազգային խորհրդի նախագահ Մուսիմբի Կանյորոն:
Նա նշել է, որ իր սեփական փորձից է հասկացել, որ կրթությունը՝ հանուն խաղաղության հեշտ բան չէ և խաղաղությունն էլ հեշտ չէ, այն միայն պատերազմի բացակայությունը չէ. «Մենք բոլորս էլ դա գիտենք, սա իմ խոսքը չէ: Դա կախված է նրանից, թե որտեղ ես դու նստած, բայց եթե, իսկապես, հավատում եք, որ խաղաղությունը բխում է արդարությունից, ինչը մենք փորձում ենք հասցնել մեր ուսանողներին, ապա արդարությունը երբեք «հենց մենք» չենք: Իսկ դա նշանակում է, որ մենք կունենանք որոշակի սահմանափակումներ նույնիսկ այն դեպքում, երբ փորձում ենք մեկնաբանել այն»,-ասել է նա:
UWC միջազգային խորհրդի նախագահը UWC-ի գործունեությունը համեմատել է ճանապարհորդության հետ, որի ընթացքում շատերի հետ են համագործակցում:
Կարդացեք նաև
«Նրանց թվում մենք ունեցել ենք Նելսոն Մանդելայի նման մարդիկ՝ որպես UWC-ի նախագահ: Երբ մենք մտածում ենք Նելսոն Մանդելայի մասին, մենք նրան հիշում ենք որպես մարդու, որն անցել է պայքարի միջով և դուրս է եկել դրա հակառակ կողմից: Երբ ես մտածում եմ մեր հիմնադիրներից մեկի՝ Ռուբեն Վարդանյանի մասին, ես հայացք եմ գցում Նելսոն Մանդելայի կյանքի ուղղությամբ և ասում եմ, որ կան մարդիկ, որոնք անցնում են կյանքի կրակի միջով։ Աստծո կամոք, նրանք դուրս են գալիս այդ կրակից ու ավելի մեծ ազդեցություն են ունենում փոփոխությունների վրա։ Ես իմ կյանքի ընթացքում սրան ականատես եմ եղել», – ընդգծել է նախագահ Մուսիմբի Կանյորոն: