Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանա լճի մակարդակն իջել է 1սմ-ով

Հոկտեմբեր 07,2024 17:16

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը. (2024թ․)

☑️ Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել՝ 1900.51մ (06.10.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 34սմ-ով։

☑️Արփա-Սևան ջրատարով սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 6-ը ներառյալ՝ 179.382մլն.մ³:

☑️ 2024 թվականին Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել հունիսի 16-ից և շարունակվել մինչև սեպտեմբերի 16-ը ներառյալ և համաձայն Հրազդան ՀԷԿ-ի ջրանցքի Գեղամավան դիտակետի տվյալների այդ ժամանակահատվածում լճից բացթողնված ջրի գումարային ծավալը կազմել է 131․038մլն.մ³:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031