ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի քարտուղար Ելենա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը
«Կապված Իսակովի 29/1 գործող «Դոմուս» կահույքի խանութի պահեստային հատվածում բռնկված հրդեհի հետ, տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը նշված հասցեում վերահսկողական գործառույթներ չի իրականացրել։
Հավելեմ, որ Տեսչական մարմնի կողմից 2023 թ․ դեկտեմբերին հաստատվել է 2024 թ․ տարեկան ստուգումների ծրագիրը, որի համաձայն այս տարվա 4-րդ եռամսյակում նախատեսված է իրականացնել ստուգում «Դեկորա գրուպ» ընկերությունում, որի մեջ մտնում են ընկերությանը պատկանող տարբեր արտադրական նշանակության օբյեկտներ, այդ թվում՝ «Դոմուս կահույքի» ցանցի տարբեր հասցեներ»։