Լրահոս
Օրվա լրահոսը

Շաքարի միջազգային գնանշումները հանգեցնում են հիմնական պարենային ապրանքների գների համատարած աճի

Հոկտեմբեր 07,2024 16:51

ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսի բարձրացում սեպտեմբերին

Հռոմ. Սեպտեմբերին պարենային ապրանքների համաշխարհային գների հենանիշային ինդեքսի աճն ամենասրընթացն էր՝ վերջին 18 ամիսների համեմատությամբ, գրանցելով գրեթե  բոլոր ապրանքախմբերի գնանշումների վերելք, որտեղ առաջատարը շաքարն է, ուրբաթ օրը հաղորդել է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ):

ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը հետագծում է աշխարհում ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների համաշխարհային գների ամենամսյա փոփոխությունները, սեպտեմբերին միջինում 124.4 միավոր է կազմել, որը 3.0 տոկոսով բարձր է օգոստոսի եւ 2.1 տոկոսով ցածր նախորդ տարվա արժեքներից։

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը սեպտեմբերին ամենամեծ աճն է գրանցել՝ բարձրանալով 10.4 տոկոսով։ Սա պայմանավորված էր Բրազիլիայում բերքի ակնկալիքների ձախողմամբ եւ մտահոգությամբ առ այն, որ էթանոլի արտադրության մեջ կիրառվող շաքարեղեգի սահմանափակումների վերացման մասին Հնդկաստանի որոշումը կարող է երկրից արտահանման սահմանափակումների հանգեցնել։

ՊԳԿ հացահատիկային ապրանքների գնային ինդեքսն ամսվա ընթացքում բարձրացել է 3.0 տոկոսով, որտեղ առաջատարները ցորենը եւ եգիպտացորենն են՝ արտահանման բարձր գներով։ Ցորենի միջազգային գների վերելքը հիմնականում կապված է Կանադայում եւ Եվրոպական միությունում չափազանց խոնավ եղանակային պայմանների հետ, չնայած այն մասամբ փոխհատուցվել է սեւծովյան տարածաշրջանից բավական մրցունակ գներ ունեցող ապրանքներով։ Բարձրացել են նաեւ եգիպտացորենի համաշխարհային գները, որոնց վրա անդրադարձել է ջրի ցածր մակարդակը Բրազիլիայի Մադեյրա եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միսիսիպի գետերի հիմնական տրանսպորտային ուղիներում։ Չնայած դրան, ՊԳԿ բրնձի գնային ինդեքսը նվազել է 0.7 տոկոսով, մասամբ արտացոլելով համեմատաբար հանգիստ առեւտրային գործունեությունը։

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսն օգոստոսից ի վեր 4.6 տոկոսով աճել է, որտեղ ամենաբարձր գնանշումները եղել են արմավի, սոյայի, արեւածաղկի եւ  ռափսի յուղերի համար։ Արմավի միջազգային գների աճը բացատրվում է հարավ-արեւելյան Ասիայի խոշոր արտադրող երկրներում սպասվածից ցածր արտադրությամբ, մինչդեռ սոյայի յուղի գնանշումների հետընթացը գլխավորապես կապված է սոյայի ճզմման ակնկալվածից ցածր ծավալների հետ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը սեպտեմբերին բարձրացել է 3.8 տոկոսով, բարձրացել են նաեւ ամբողջական կաթնափոշու, յուղազերծ կաթնափոշու, կարագի եւ պանրի գնանշումները։

ՊԳԿ մսամթերքի գնային ինդեքսը, եւս, աճել է 0.4 տոկոսով, որի պատճառը հիմնականում Բրազիլիայի ապրանքատեսակի ներմուծման մեծ պահանջարկով պայմանավորված թռչնամսի բարձր գինն է։ Կայուն են մնացել տավարի եւ խոզի մսերի համաշխարհային գները, սակայն ոչխարի մսի գինը փոքր-ինչ նվազել է օգոստոսի մակարդակից։

Առավել մանրամասն կարող եք կարդալ հետեւյալ հղումով.

Բարձրացել են բրնձի 2024-25 թթ. արտադրության եւ առեւտրի կանխատեսումները

ՊԳԿ-ն փոքր-ինչ բարձրացրել է 2024 թվականի հացահատիկի համաշխարհային արտադրության իր կանխատեսումները՝ մինչեւ 2 853 միլիոն տոննա՝ արտացոլելով բրնձի եւ ցորենի արտադրության ցուցանիշների դեպի վեր կատարված փոփոխությունները, որոնք գերազանցում են կերային հացահատիկի համաշխարհային արտադրության փոքր կրճատմանը:  Նոր տվյալները, որոնք հրապարակվել են Հացահատիկային ապրանքների առաջարկի եւ պահանջարկի ամփոփագրում, շարունակում են որոշակիորեն զիջել 2023 թվականի ռեկորդային արդյունքին։

Ակնկալվում է, որ ցորենի համաշխարհային արտադրությունը 2024 թվականին նախորդ տարվա համեմատ 0.5 տոկոսով կբարձրանա։ Այսուհանդերձ, կերային հացահատիկային ապրանքների համաշխարհային արտադրությունն ակնկալվում է, որ 2023 թվականին ցուցանիշից կնվազի 0.8 տոկոսով, իսկ Եվրոպական միությունում փոքր մշակաբույսերը կգերազանցեն ԱՄՆ-ում եգիպտացորենի ակնկալող արտադրությունը։ Բրնձի համաշխարհային արտադրությունը, ըստ 2024 – 2025 թթ. կանխատեսումների, 0.9 տոկոսով կբարձրանա եւ կհասնի 539.2 միլիոն տոննա ռեկորդային ցուցանիշի։

Հացահատիկային ապրանքների ընդհանուր սպառման վերաբերյալ կանխատեսումներով 2024-25 թթ. այն կաճի 0.4 տոկոսով՝ հասնելով 2 853 միլիոն տոննայի։ Սա կհանգեցնի օգտագործման համար պատրաստ համաշխարհային պաշարների 30.6 տոկոս գործակցի, որը ՊԳԿ-ն համարում է «նոր սեզոնին մատակարարումների պատշաճ հեռանկարներ»։

Հացահատիկային մշակաբույսերի միջազգային առեւտուրը ներկայում կանխատեսվում է 488.1 միլիոն տոննա՝ 2.7 տոկոսով պակաս 2023-24 թթ. ցուցանիշից։ Այսուհանդերձ, Աֆրիկայից եւ Մերձավոր Արեւելքից ներկրումների աճը կարող է վերականգնել բրնձի միջազգային գները 2025 թվականին։

Առավել մանրամասն կարող եք կարդալ հետեւյալ հղումով.

Գյուղատնտեսական շուկայի տեղեկատվական համակարգը (ԳՇՏՀ) նույնպես, ուրբաթ օրը հրապարակել է իր ամենամսյա Շուկայի մոնիտորը , որտեղ կանոնավոր վերլուծության հետ միասին ներկայացված է նաեւ քննարկում Կայուն զարգացման 2-րդ նպատակին հասնելու հարցում առեւտրի ունեցած դերի մասին։

Թեմային առավել մանրամասն ծանոթանալու համար՝

ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքս
Հացահատիկային մշակաբույսերի առաջարկի եւ պահանջարկի ամփոփագիր
ԳՇՏՀ. շուկայի վերահսկում
Գյուղատնտեսական շուկայի տեղեկատվական համակարգ (ԳՇՏՀ)
ՊԳԿ շուկաներ եւ առեւտուր

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031