Լրահոս
Օրվա լրահոսը

«Իլհամ Ալիև, եթե դու գտնում ես, որ հայ կամավորը պետք է երկնչի ու ծնկի գա քո առաջ, դու չարաչար սխալվում ես»․ Արա Խուդավերդյան

Հոկտեմբեր 07,2024 16:07

«Խաղաղությունը կլինի այն ժամանակ, երբ ՀՀ-ն ման գա, գտնի իրականում ռազմական, ռազմաքաղաքական հանցագործին, որը ահաբեկչական կազմակերպություններով հանդերձ՝ 2020-ից ի վեր հարձակվեց Ղարաբաղի, Արցախ աշխարհի վրա մեկը հարյուրի տարբերությամբ՝ վայրագություններ և ամեն ինչ թույլ տալով իրենց, ոչ զինվորական, մարտադաշտին վայել գործողություններ՝ իրենց վարձկաններով։ Հայաստանը պետք է այդ հանցագործին գետնի տակից անգամ հանի, որի անունն է Իլհամ Ալիև»,- Aravot.am-ի փաստմանը՝ Ադրբեջանից հնչում են հայտարարություններ, թե ՀՀ-ն պետք է հետաքննի և պատժի բոլոր ռազմական հանցագործներին, և հարցին՝ Ադրբեջանի՝ այս հռետորաբանությամբ ինչպե՞ս պետք է խաղաղություն հաստատվի, այսպես պատասխանեց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը «Կոռնիձորի Արոն»։

Հիշեցնենք՝ օրերս Բաքվում կազմակերպված միջազգային համաժողովների մասնակիցներին հղած իր ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդել էր, թե Երևանը պետք է Բաքվին «տրամադրի ադրբեջանցիների զանգվածային գերեզմանների քարտեզները ու պատժի մեղավորներին»։ Նա մեղադրել էր Հայաստանին ապակառուցողական լինելու մեջ։ Ադրբեջանի նախագահը պահանջում է Հայաստանից ներողություն խնդրել «պատերազմական հանցագործությունների» համար՝ նշելով, որ «դա է խաղաղություն ու վստահություն կառուցելու գործուն միջոցներից մեկը»։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն էլ հայտարարել էր, թե Հայաստանը պետք է հետաքննի և պատժի բոլոր ռազմական հանցագործներին։

Դիմելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Արա Խուդավերդյանն ասաց․ «Ալիև, մենք քեզ պատժելու ենք՝ որպես ռազմական, ահաբեկչական կազմակերպության պարագլուխ և վերջին տարիների հայկական ցեղասպանության կազմակերպիչ աշխարհի՝ քեզ նման տերությունների հետ, որ փողով առուծախն արեցիք ներքին դավաճանների հետ արտաքին ձեր ահաբեկչական խմբավորումներով, ահաբեկչական խմբավորում-պետություններով։ Առավել ևս, եթե դու գտնում ես, որ հայ կամավորը պետք է երկնչի ու ծնկի գա քո առաջ, դու չարաչար սխալվում ես։ Դու լինելու ես՝ ինչպես նախկինում եղան Թուրքիայի պարագլուխները, քո մահագրականը դու արդեն իսկ գրել ես մեկը հարյուրի հարաբերակցությամբ Ղարաբաղյան 2020-ի պատերազմի ժամանակ։ Մենք քեզ կկերցնենք այն, ինչ դու արեցիր մեր գլխին աշխարհի հետ միասին»։

Ըստ «Կոռնիձորի Արոյի»՝ խաղաղության գործընթացը կախված չէ ՀՀ-ից, քանի որ Բաքուն և իրեն հարակից ՌԴ-ն, Թուրքիան, Պակիստանը և այլ տերությունները, որոնք 2020-ից ի վեր լռակյաց ողջունում էին Բաքվի բոլոր ահաբեկչական ոտնձգությունները, Ղարաբաղի ցեղասպանությունը, աշխարհի իրավիճակների մեջ վերաբաժանման և վերաբաշխման արդյունքում իրենք կտան լուծումը՝ կլինի՞ արդյոք խաղաղություն, թե՞ ոչ․ «Ոչ թե մի ձեռքով խաղաղություն կստիպեն ՀՀ-ին՝ ասելով՝ դու խաղաղություն քարոզի, իսկ Ադրբեջա′ն, դու ժանիքներդ ցույց տուր։ Այդ ժանիքները մենք կջարդենք․ ոչ առաջինն է, ոչ վերջինը։ Աշխարհը պետք է գիտակցի մի բան, որ հայ բռունցքը կռվեց աշխարհի դեմ, չպարտվեց, հայ զինվորը պարտություն չկրեց, բայց պարտվեցինք ներքին դավաճանների ծախվածության պատճառով։ Սա աշխարհը լավ գիտի, դրա համար վերջին ղարաբաղյան մարտերում ղարաբաղցիներին մեկուսացրեց՝ իրենց կլանի հետ համաձայնեցնելով և կարողացավ իրեն որդեգրել տարածքների ազատում»։

Արա Խուդավերդյանը կոչ արեց հայ ժողովրդին և ՀՀ իշխանություններին․ «Մենք ձգտում ենք խաղաղության, տեր կլինենք խաղաղության, և մենք, վերականգնելով մեր բռունցքը, մեր ուժը, բանակը, ստիպենք նրանց գնալ խաղաղության՝ ինչպես նախկինում պապա Ալիևն էր ծնկաչոք աշխարհի դռները ծեծում՝ խնդրում եմ՝ հայերին ասեք, գնան խաղաղության, իսկ փոքր Ալիևը գլուխկոնծի տալով և թավալ տալով աշխարհի տերերի ոտքի տակ կմուրա խաղաղություն։ Իսկ ՀՀ-ն, փառք Աստծո, չի մուրում խաղաղություն ու չի թաքնվում այս կամ այն գերտերությունների «կաբլուկի» տակ, ինչպես դա անում է Ադրբեջանն իր ողջ իշխանական, ռազմաքաղաքական կազմով։ Նա մարդկային լեզուն չի հասկանում․ չընդունված ու ընդունված կարգ է՝ նրանց հետ խոսել միայն ուժի տեսանկյունից և իրենց ցույց տալ իրենց տեղը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031