Լրահոս
Օրվա լրահոսը

Գարո Արմենն արժանացել է WITSA-ի պատվավոր անդամի կոչմանը

Հոկտեմբեր 07,2024 16:12

WCIT2024/DigiTec-ի շրջանակում Նորարությունների, տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը (WITSA), հայտարարեց Գլոբալ նորարարության և տեխնոլոգիական նվաճումների մրցանակակիրների (WITSA Global Innovation and Tech Excellence Award) անունները: Ավելի քան 50 երկրներից ստացված 130 հայտերից մրցանակ ստացան 21 անհատներ, կազմակերպություններ և նախագծեր, որոնք էականորեն նպաստել են համաշխարհային տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ Հաղթողները ցուցադրել են գերազանցություն՝ մարդու կյանքի բարելավման գործում թվային նորարարությունների և պետական ու մասնավոր ոլորտների արդյունավետ համագործակցությանը իրականացմամբ։

WITSA-ի Գլոբալ նորարարության և տեխնոլոգիական նվաճումների մրցանակները շնորհվում են տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում նկատելի ներդրումներ կատարած անհատներին և կազմակերպություններին: Մրցանակները նպատակ ունեն ցուցադրելու տեխնոլոգիաների վերափոխիչ ուժը տարբեր ոլորտներում, ինչպես, օրինակ, կիբերանվտանգության, արհեստական բանականության (ԱԲ), առողջապահության, կրթության, ֆինանսների, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։

Agenus Inc. բիոտեխնոլոգիական ընկերության տնօրեն Դր․ Գարո Արմենն արժանացավ WITSA-ի պատվավոր անդամի (WITSA EMINENT PERSON AWARD) կոչմանը։ 2010 թվականից WITSA-ն շնորհում է այս ամենաբարձր պարգևը, որը կոչված է պատվելու և ճանաչելու այն անհատներին, որոնք էական և խորապես դրական փոփոխություններ են բերել այլոց կյանքում։ Agenus Inc.-ը նպատակ ունի նորարարական իմունաթերապիաներ մշակել քաղցկեղի դեմ պայքարելու համար։ Agenus-ի ամենախոշոր նվաճումներից մեկը BOT/BAL համակցված թերապիայի մշակումն է, որը ցույց է տվել բացառիկ հաջողություններ դժվար բուժվող քաղցկեղների, այդ թվում՝ մետաստատիկ հաստաղիքային քաղցկեղի դեմ պայքարում։ Այս թերապիան վերակենդանացնում է իմունային համակարգի բնական կարողությունը՝ պայքարելու քաղցկեղի դեմ, ինչը մեծ առաջընթաց է քաղցկեղների բուժման գործում, որոնք նախկինում համարվում էին անհաղթահարելի։

«Սա շատ պարտավորեցնող է ինձ համար։ Քաղցկեղը դարձել է աճող համաշխարհային մարտահրավեր, և մեր ամենօրյա աշխատանքում կարիք կար լուծումներ գտնելու դրա դեմ պայքարի ուղղությամբ։ Մենք քաղցկեղի կանխարգելման և բուժման կենտրոններից առաջարկներ էինք ստանում՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների շրջանում, քաղցկեղի վաղ հայտնաբերման լուծումներ մշակելու ուղղությամբ։ Շուրջ 20 տարի է, ինչ մենք աշխատում ենք Հայաստանի գյուղերում և այսօր մեր ծրագրերը հասանելի են ավելի քան 100 գյուղերում։ Հայաստանում WCIT2024/DigiTec-ը կարևոր դեր է խաղում այս ամենի հանրայնացման գործում՝ ցուցադրելով հաջողված գործիքներ, որոնք ապացուցում են, որ տեխնոլոգիաները կարող են դառնալ հզոր միջոց և ինտեգրվել կյանքի բոլոր ոլորտներում»,- նշեց Agenus ընկերության տնօրեն Գարո Արմենը։

Երեք տարբեր մայրցամաքներից ընտրված 21 անհատներ ու կազմակերպություններ արժանացան 2024 թվականի WITSA Գլոբալ նորարարության և տեխնոլոգիական նվաճումների մրցանակի, ներառյալ՝ WITSA-ի նախագահի հատուկ մրցանակն ու WITSA-ի պատվավոր անդամի մրցանակը: WITSA-ն համարվում է գլոբալ թվային տեխնոլոգիաների արդյունաբերության հանրայնացման ամենահայտնի կառույցը, որը ներկայացված է 80 անդամ երկրներում և տնտեսություններում:

«2024 թվականի Գլոբալ նորարարության և տեխնոլոգիական նվաճումների մրցանակների ժյուրիի կազմը մեծ պատիվ ունեցավ ուսումնասիրելու մոտ 130 եզակի և նշանակալի հայտեր։ Ցանկանում եմ շնորհավորել բոլոր հաղթողներին այն բացառիկ աշխատանքի համար, որ նրանք կատարում են՝ թվային տեխնոլոգիաների առավելությունները հասցնելով քաղաքացիներին, կառավարություններին, արդյունաբերություններին և համայնքներին՝ ընդգրկելով կյանքի գրեթե բոլոր ոլորտները: Այսպիսով, նրանք նպաստում են WITSA-ի տեսլականին՝ իրականացնելով թվային, նորարարական և տեխնոլոգիական արդյունաբերության տեսլականը՝ հանուն գլոբալ համայնքի կայունության և բարեկեցության»,-ասաց Նորարարությունների, տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA), Դր. Շան Սիան։

WITSA-ի մրցանակները հանրաճանաչում են պետական և մասնավոր համայնքների արդյունավետ համագործակցությունները, որոնք արհեստական բանականության, մեծ տվյալների և մեքենայական ուսուցման տեխնոլոգիաների հիման վրա ստեղծում են թվային լուծումներ։ Մրցանակակիրների թվում էին շարժական էլեկտրոնային դրամապանակի, երթևեկության կառավարման և անվտանգության բարելավման համար առաջադեմ լուծման, ԱԲ-ով աշխատող ճանապարհորդության պլանավորման նախագծի, ԱԲ-ի օգտագործմամբ հեռավար զննումն ու ավտոմատացումը հեշտացնելու համար հեռաբժշկության նորարարական համակարգի և մի շարք այլ նորարարական նախագծեր։

«Մեծ պատիվ է մեզ համար հյուրընկալել WITSA-ի Գլոբալ նորարարության և տեխնոլոգիական նվաճումների մրցանակաբաշխությունը WCIT2024/DigiTec-ի օրերին։ Շնորհավորում եմ բոլոր հաղթողներին, ինչպես նաև Գարո Արմենին։ Պարոն Գարո, դուք հսկայական աշխատանք եք կատարում քաղցկեղի բացահայտման և բուժման գործում։ Վստահաբար կարող ենք ասել, որ տեխնոլոգիաները էապես փոխում են մարդկանց կյանքի որակը»,- նշեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը։

Հոկտեմբերի 4-7-ը Հայաստանում անցկացվում է WCIT2024/DigiTec-ը, որը Հայաստանը վերածել է տեխնոլոգիական մտքի կենտրոնի՝ հանդիսանալով հարթակ ոլորտի և թեմայի շուրջ առաջատար համաշխարհային խոսնակների ելույթների, պանելային քննարկումների և B2B հանդիպումների համար: «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով WCIT2024/DigiTec համաժողովը տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցության ուժեղացման, ներդրումների և տարբեր տարածաշրջաններում ու տնտեսություններում (ՏՀՏ) լուծումների կարևորությունն ընդգծող համաշխարհաին հարթակ է դարձել՝ միավորելով մեկ հարկի տակ միջազգային և լոկալ մի շարք խոսնակների։

  • 2024 Chairman’s Award:
    BenefitPay
  • 2024 Digital Opportunity/Inclusion Award (Private Sector/NGO):
    OK RDY: “Women in Security Mentoring Network”
  • 2024 Digital Opportunity/Inclusion Award (Public Sector):
    Sidec Sdn Bhd:
  • 2024 Smart Cities Award (Private Sector/NGO):
    Institute for Information Industry: “Life Guardian Pathway System”
  • 2024 Smart Cities Award (Public Sector):
    Airport Authority Hong Kong: Smart Airport City supported by Enterprise 5G Infrastructure
  • 2024 Sustainable Growth Award/Circular Economy Award (Private
    Sector/NGO):
    NRI Digital / Nomura Research Institute, Ltd. / Japan Airlines Co. Ltd. / East Japan Railway
    Company Joint Project: Creating “Related Populations” by Randomly Sending People from Urban Areas to Regional Areas
  • 2024 Sustainable Growth Award/Circular Economy Award (Public Sector):
    Taoyuan City Government: “City Environmental Governance: AI Environmental Pollution Recognition System”
  • 2024 Innovative E-Health Solutions Award (Private Sector/NGO):
    Service Systems Technology Center, Industrial Technology Research Institute: “Innovative
    Telemedicine System 2.0 for Precise Remote Cardiac and Abdominal Ultrasound”
  • 2024 Innovative E-Health Solutions Award (Public Sector):
    Pamela Youde Nethersole Eastern Hospital: Making the invisible become touchable – 3D Printing of realistic anatomical model with tactile reality
  • 2024 Public/Private Partnership Award:
    Moscow Agency of Innovations: Implementation of the “Leaders of Digital Transformation” project
  • 2024 E-Education & Learning Award (Private Sector/NGO):
    – Tumo / 42 School
    – InnerSteps (Incorporated as Ellie Holdings Pty Ltd)
  • 2024 E-Education & Learning Award (Public Sector):
    Information Management Center, New Taipei City Government: “Information Security Online
    Class System of New Taipei City Government – Information Security Management Platform”
  • 2024 Emerging Digital Solutions Award:
    SNAPI: “SNAPI AI-powered IoT digital meter readers”
  • 2024 Startup Ecosystem Award (Public Sector)
    Economic Development Bureau, Kaohsiung City Government: “Kaohsiung Startup Ecosystem”
  • 2024 AI Excellence Award (Private Sector/NGO)
    Intracom Telecom’s NFV Resource Intelligence (NFV-RI™)
  • 2024 Best Place to Work Award (Private Sector/NGO)
    Quanta Computer Inc.: “AI Workmates Project”
  • 2024 Digital Transformation of the Year (Private Sector/NGO)
    Telekom Research & Development Sdn Bhd and Group Network Technology (GNT), TM Group
  • 2024 Digital Transformation of the Year (Public Sector)
    General Secretariat for Information Systems and Digital Governance / Hellenic Ministry of Digital Governance: Gov.gr Wallet
  • 2024 Women in Tech Award
    Niki Tsouma, CEO of IDIKA SA (e-Government Center for Social Security Services)․.

WCIT-ի մասին. Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) հեղինակավոր համաշխարհային միջոցառում է, որը կազմակերպվել է ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից: WCIT-ը համախմբում է տեխնոլոգիայի առաջնորդներին, ոլորտի մասնագետներին, կառավարության ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից՝ ուսումնասիրելու և ձևավորելու տեխնոլոգիայի ապագան և դրա ազդեցությունը հասարակության վրա:

                 Կայքէջ։ https://wcit2024-digitec.com
 Facebook: https://www.facebook.com/wcit2024.digitec

WITSA-ի մասին ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքը (WITSA) ՀՏ ոլորտի միությունների կոնսորցիում է աշխարհի ավելի քան 80 երկրից: WITSA-ն ներկայացնում է գլոբալ ՏՀՏ արդյունաբերությունը և պաշտպանում է այնպիսի քաղաքականություն, որը խթանում է արդյունաբերության աճն ու զարգացումը միջազգային մակարդակով:

 Պաշտոնական կայքէջ՝ https://www.witsa.org/ 

ԱՏՁՄի մասին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը համախմբում է ոլորտի ավելի քան 160 տեղական և միջազգային ընկերություններ։ ԱՏՁՄն նվիրված է արդյունաբերության աճին թիրախային նախագծերի միջոցով՝ հիմնադրել համապարփակ տեխնոլոգիական կրթություն ՀայաստանումԱրմաթ» ինժեներական լաբորատորիաներ), դյուրացնել մուտքը համաշխարհային շուկա և փորձի փոխանակում կազմակերպված պատվիրակությունների միջոցով։

Բացի այդ, ԱՏՁՄն զգալի ազդեցություն ունի նաև իրավական դաշտի վրա՝ քաղաքականության մշակման և կառավարության հետ համագործակցության միջոցով՝ խթանելով մրցակցային, բայց համագործակցային բիզնես միջավայրը։ ԱՏՁՄն հայտնի է խոշոր միջոցառումների կազմակերպմամբ, որոնք ընդգծում են հայկական տեխնոլոգիական առաջընթացը։ Հատկանշական է WCIT 2019-ի հյուրընկալումը, գալիք WCIT 2024-ը և ամենամյա DigiTec Expo-ն, որն անցկացվում է արդեն մոտ 20 տարի՝ ցուցադրելով նորարարություններն ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային լսարանին։ Այս ջանքերի շնորհիվ ԱՏՁՄն շարունակում է բարձրացնել Հայաստանի ներկայությունը համաշխարհային տեխնոլոգիական միջավայրում։

Պաշտոնական կայքէջ՝ https://www.uate.org/ 

ԴիջիԹեքի մասին ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսն ամենամյա միջոցառում է, որը 2005 թվականից իրականացնում է Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԱՏՁՄ)՝ համախմբելով և արտացոլելով Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, նորարարությունն ու հեռանկարները։ 

Ամեն տարի 80,000 այցելուներով ցուցահանդեսը դարձել է համաշխարհային տեխնոլոգիական միտումներին ծանոթանալու հարթակ: 2023-ին ԱՏՁՄն կազմակերպել է միանգամից երկու ցուցահանդես, որոնցից յուրաքանչյուրում մասնակցել է 120 ընկերություն և հյուրընկալվել ավելի քան 100 խոսնակ: Մինչև 2023-ի ավարտը մասնակից ընկերությունները ԴիջիԹեքի շնորհիվ կատարել են 100 միլիոն դրամից ավելի գործարքներ։ ԴիջիԹեք 2024-ն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 4-6-ին՝ «Մերիդիան» էքսպոկենտրոնում (Ոսկերիչների 1, Երևան): 

 Facebook՝ https://www.facebook.com/digitec.armenia/
Instagram
՝ https://www.instagram.com/digitec.armenia/
Youtube
՝ https://www.youtube.com/@TheUATE/videos
Կայքէջ՝ http://www.digitec.am 

WCIT 2024/DigiTec

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031