Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղ համայնքի ղեկավարը ապօրինի շինարարությունը չդադարեցնելու համար է վարչական ձերբակալման ենթարկվել

Հոկտեմբեր 07,2024 15:38

Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցն Aravot.am-ի հետ զրույցում հերքում է տեղեկությունը, թե օրեր առաջ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար ենթարկվել է վարչական ձերբակալման, ապա ազատ է արձակվել:

«Չկա նման բան»,- մեզ հետ զրույցում ասաց Ղուլունցն ու անջատեց հեռախոսը:

Նշենք, որ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածը ենթադրում է ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:

Մեր տեղեկություններով, համայնքի ղեկավարը Տեղ գյուղում ապօրինի շինարարությամբ է զբաղված: Ոստիկանները շրջայցի ժամանակ նկատել են ու շինարարությունը դադարեցնելու պահանջ ներկայացրել: Ոստիկանի օրինական պահանջը չկատարելու շուրջ վիճաբանություն է առաջացել, բանը հասել է վարչական ձերբակալման:

Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ական Դավիթ Ղուլունցի կողմից իրականացվող ապօրինի շինարարությունը համայնքային հողատարածքում է կատարվում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031