Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ է նեռ». հանրահավաքի ընթացքում մանկահասակ երեխային մանիպուլացնելու դեպքի հանգամանքները կդառնան ՄԻՊ ուսումնասիրության առարկա

Հոկտեմբեր 07,2024 14:34

«Ա1+». ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի կողմից բարձրացված՝ Բագրատ Սրբազանի հանրահավաքի ժամանակ երեխայի նկատմամբ հոգեբանական բռնության դեպքի ահազանգին։

Անահիտ Մանասյանը պատգամավորի գրառման մեկնաբանությունների բաժնում գրել է․ «Տիկին Հակոբյան, շնորհակալ եմ երեխայի լավագույն շահին առնչվող հարցը ՄԻՊ հաստատությանը ներկայացնելու համար: Հավաքներին երեխաների մասնակցության, այդ առումով երեխայի լավագույն շահը առանցքային դիտարկելու կարևորության, երեխայի իրավունքների պաշտպանության ու այդ բնագավառում առկա խնդիրներին բազմիցս եմ անդրադարձել նաև մի քանի ամիս առաջ հրապարակված հրապարակային հայտարարությունների շրջանակներում: Ձեր կողմից ներկայացված իրավիճակի հանգամանքները ևս կդառնան ՄԻՊ ուսումնասիրության առարկա»։

Իսկ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, հիշեցնենք, ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Մեր քաղաքացիներից ահազանգ ստացա այսօրվա անհնազանդության ակցիաներից մի դրվագի վրա, թե ինչպես են մանկահասակ երեխային՝ 4-5 տարեկան, «օգտագործում» որպես «գործիք»՝ խաղալով նրա փխրուն հուզական, հոգեբանական վիճակի վրա, մանիպուլացնելով նրան։ Նախ սովորեցնում են վանկարկել՝ «նեռին հեռացնել», հետո ստիպում իրենց հարցին ի պատասխան, թե «ի՞նչ պետք է անենք», բղավել՝ բառակապակցությունը։ Լրագրողի հարցին ի պատասխան, թե նեռը ով է, սովորեցնում ասել, որ «Նիկոլը»։ Ապա լրագրողի հարցին, թե ինչո՞ւ է նեռ, երեխան միամտաբար ասում է «գողություններ է արել», հավանաբար իմանալով, որ դա վատ բան է։ Ապա հարցնում են, թե ի՞նչ է գողացել, էլի սովորեցնում են ասել՝ «հայրենիք է գողացել»։

Սույն տեսանյութով խնդրում եմ ՄԻՊ-ին՝ ի նպաստ երեխայի լավագույն շահի, ուսումնասիրել միջադեպը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031