Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքից հեռացել է որմնանկարների վերականգնող մասնագետ Արժանիկ Հովհաննիսյանը

Հոկտեմբեր 07,2024 14:04

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 69 տարեկանում կյանքից հեռացել է որմնանկարների վերականգնող մասնագետ Արժանիկ Հովհաննիսյանը։  

Արժանիկ Հովհաննիսյանը մեծ ներդրում ունի Հայաստանի Հանրապետությունում և այլ երկրներում գտնվող հայկական միջնադարյան որմնանկարների վերականգնման գործում։

Նա, ավարտելով Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, վերապատրաստվել է որպես որմնանկարների վերականգնող մասնագետ և ողջ կյանքը նվիրել պատմամշակութային ժառանգության վնասված արժեքների վերականգնման գործին։

Արժանիկ Հովհաննիսյանի ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ վերականգնվել են այնպիսի նշանավոր հուշարձանների որմնանկարներ, ինչպիսիք են Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Սբ Հովհաննես եկեղեցու, Արագածոտնի մարզի Մուղնու Սբ Գևորգ եկեղեցու, Լոռու մարզի Քոբայր վանական համալիրի, Թիֆլիսի Սբ Գևորգ հայկական եկեղեցու որմնանկարները և այլն։

Նրա վերջին աշխատանքներից են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարների վերականգնման նախագիծը (ներկայում վերականգնման փուլում է) և Էջմիածնի Մայր Տաճարի որմնանկարների վերականգնումը։

Նա «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» միջազգային կազմակերպության անդամ էր։

ԿԳՄՍ նախարարությունն իր զորակցությունն է հայտնում Արժանիկ Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին:

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031