«Վրաստանի իշխող՝ «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր է վերսկսել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի ընթացակարգը», – ինչպես հայտնում է RIA-ն, լրագրողներին ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ նշելով, որ պատգամավորները մինչեւ խորհրդարանական ընտրությունները Սահմանադրական դատարան կդիմեն։
Ըստ Պապուաշվիլիի, «Վրացական երազանք»-ն այս քայլին գնացել է Զուրաբիշվիլիի արտասահմանյան այցերի պատճառով, որոնք նա շարունակում է կատարել առանց վարչապետի համաձայնության։
«Սահմանադրության խախտումների համար Զուրաբիշվիլին կրկհանցագործի է վերածվել, առաջին խախտումն, իհարկե, նրա արտասահմանյան այցերն են», – ասել է Պապուաշվիլին:
Խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ թեև Զուրաբիշվիլիի լիազորությունների ժամկետը լրանում է այս տարի՝ դեկտեմբերի 16-ին, սակայն կարևոր է, որ նա դառնա ոչ թե նախկին նախագահ, այլ իմպիչմենտի միջոցով հեռացվի։