Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ վարչապետի հայտարարությունները ՍԴ-ի համար` որպես «իրավունքի համապարտադիր աղբյուր». Ղամբարյան

Հոկտեմբեր 07,2024 12:15

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ վարչապետի հայտարարությունները ՀՀ սահմանադրական դատարանի համար` որպես «իրավունքի համապարտադիր աղբյուր»

Տեսանելի մասը․

ԱՂԲՅՈՒՐ 1.

Վարչապետի շնորհավորական ուղերձը (23.08.2024)

(…) ի հեճուկս ամենատարբեր մեկնաբանությունների, սա չի նշանակում, թե Անկախության հռչակագրի ողջ բովանդակությունը ներառված է ՀՀ Սահմանադրության մեջ եւ այս երկու փաստաթղթերի բովանդակությունը նույնական են: Դրա ամենավառ ապացույցը Հռչակագրի 5-րդ հոդվածն է (Զինված ուժերը ենթակա են Գերագույն խորհրդին…): Չնայած Հռչակագրի նման ձեւակերպմանը, ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ Զինված ուժերը, (․․․) երկրի խորհրդարանին չեն ենթարկվում, այլ մինչեւ 2015թ. սահմանադրական փոփոխությունը ենթակա են եղել երկրի Նախագահին, իսկ 2018թ. ապրիլից հետո՝ Կառավարությանը:

ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1749 որոշում (26.09.2024)

Հռչակագրի և 1995 թ․ Սահմ. տեքստերը, որոնք պարունակում են շարադրանքի մի շարք ակնհայտ տարբերություններ (․․․) Հռչակագրի 5-րդ կետում սահմանվում է, որ (…) Մինչդեռ 1995 թ. Սահմ. 55-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն՝ Նախագահը «զինված ուժերի գլխավոր հրամանատարն է, նշանակում է զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը», … Թեպետ հետագայում՝ 2015 թ. փոփոխություններով ՀՀ անցավ խորհրդարանական կառավարման համակարգին, պաշտպանության և անվտանգության համակարգերի՝ գործադիր իշխանության ենթակայության կառուցակարգային սկզբունքը մնաց անփոփոխ՝ ՀԱԿԱՌԱԿ Հռչակագրի 5-րդ կետի (ընդգծումը՝ Ա․Ղ․)։

ԱՂԲՅՈՒՐ 2.

Վարչապետի շնորհավորական ուղերձը (23.08.2024) –

Սա ուղղակիորեն և աներկբա ի ցույց է դնում, որ ՀՀ Սահմանադրության մեջ արտահայտված են Անկախության Հռչակագրի միայն այն դրույթները, որոնք արտահայտված են ուղղակի, բառացի եւ տառացի, եւ որեւէ այլ մեկնաբանություն պարզապես պատեհ չէ:

ՍԴՈ-1749 որոշում

Սահմանադրության նախաբանում «հիմք ընդունելով Անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները» դրույթը չի վերաբերում որևէ սկզբունքի կամ նպատակի, որն ամրագրված չէ Սահմանադրությամբ:

ԱՂԲՅՈՒՐ 3.

Վարչապետի շնորհավորական ուղերձը (23.08.2023)

Անկախության հռչակագրով մենք հռչակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու ուղեգիծը (…)

ՍԴՈ-1749 որոշում

ԽՍՀՄ (…) իրավակարգի պայմաններում Հռչակագիրը, փաստացի ճեղքելով սովետական իրավական կայունության պատնեշը (…)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031