Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերումն ազդում է բուժման արդյունքների վրա, փոքրանում է միջամտությունների ծավալը, դեղորայքային բուժումից հրաժարվելու հնարավորություն է ստեղծվում, կրճատվում են կրծքագեղձի հեռացմամբ բարդ վիրահատությունների դեպքերը։
☝️Ամսական կանոնավոր ինքնազննումը, բժշկի կլինիկական զննումը և թիրախային տարիքի կանանց մամոգրաֆիան կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման հիմնական բաղադրիչներն են։
🔎 Յուրաքանչյուր կին պետք է ուշադրություն դարձնի առողջությանը և պարբերաբար իրականացնի ինքնազննում: Խորհուրդ է տրվում դաշտանի ավարտից 2-3 օր անց հայելու առջև կանգնած զննել սեփական կուրծքը։
Դաշտանադադարում գտնվող կանայք կրծքագեղձի զննում կարող են կատարել յուրաքանչյուր ամսվա մեջ որոշակի օր (օրինակ՝ առաջին, երրորդ կամ հինգերորդ)՝ կանոնավոր պարբերականությամբ։
Կարդացեք նաև
🟢 Կրծքագեղձի նորմալ փոփոխություններն են՝
☑️ աﬔնամսյա հորմոնալ փոփոխությունների պատճառով կուրծքը կարող է լցվել, գնդված թվալ և դառնալ զգայուն,
☑️ հղիության ընթացքում կուրծքը մեծանում և պնդանում է,
☑️ տարիքի հետ կրծքում գերակայում է ճարպային հյուսվածքը,
☑️ մարﬓի ընդհանուր քաշի ավելացումը կամ նվազումը կարող են փոխել կրծքագեղձի չափսերը։
🔴 Կրծքագեղձի արտասովոր փոփոխություններն են՝
☑️ կրծքագեղձի պնդություն,
☑️ կրծքագեղձի ցավոտություն,
☑️ կրծքագեղձի՝ սովորականից տարբերվող լցվածություն,
☑️ կրծքագեղձում որևէ գոյացության շոշափում,
☑️ մաշկի փոփոխություն,
☑️ պտուկի փոփոխություն,
☑️ կարմրություն,
☑️ հյուսվածքի շարժունակության սահմանափակում,
☑️ ավշային հանգույցների շոշափում անութափոսերում,
☑️ կրծքագեղձերի միջև նկատվող անհամաչափություն,
☑️ պտուկից որևէ արտադրություն։
ՀՀ առողջապահության նախարարություն