Լրահոս
Օրվա լրահոսը

Համոզելու եղանակով փորձել էր երկու անչափահաս երեխայի նստեցնել իր ավտոմեքենան. 57-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը

Հոկտեմբեր 07,2024 11:45

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի բնակիչ 57-ամյա անձը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով մոտենում է միասին քայլող 11 և 12 տարեկան երկու երեխայի և հորդորելու, համոզելու եղանակով փորձում նրանց նստեցնել իր ավտոմեքենան:

57-ամյա անձի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 44-191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), հանրային քրեական հետապնդում է հարուցվել, և նրան ներկայացվել է մեղադրանք։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Քննության ընթացքում հարցաքննվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող բոլոր դպրոցների և մանկապարտեզների տնօրենները՝ պարզելու համար իրենց հաստատություններից երեխայի առևանգման կամ դրա փորձ եղել է, թե՝ ոչ, և նման դեպքի վերաբերյալ տվյալներ չեն ստացվել:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031