«Ազատություն». Լեռնային Ղարաբաղի հետ տեղի ունեցածը ղարաբաղյան հակամարտության մասնագետ, Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմաս դը Վաալը դիվանագիտության ձախողում է համարում։
«Ազատության» հետ զրույցում փորձագետը շեշտեց՝ հայերը, ադրբեջանցիները, աշխարհն ավելի քան երեք տասնամյակ ունեին այս խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար, բայց տեղի ունեցավ ձախողում։
«Մենք տեսանք այն, ինչ տեսանք անցյալ տարվա սեպտեմբերին, երբ Ադրբեջանը ուժ կիրառեց, որպեսզի վերջ դնի հակամարտությունը՝ վերջ տալով Լեռնային Ղարաբաղին: Այսպիսով, իմ հիմնական միտքը սա է` դիվանագիտության ձախողում: Իսկ տուժել են հասարակ մարդիկ», – ասաց Թոմ դե Վաալը։
Ընդգծելով, որ հայկական կողմն արդեն բազմաթիվ զիջումներ է կատարել՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, զիջումներ սահմանին, զիջումներ միջազգային վեճերի մեխանիզմների հարցում և այլն, փորձագետը, սա ակնհայտորեն մտահոգիչ խնդիր է համարում:
Կարդացեք նաև
«Կարծում եմ՝ Ալիևը ժամանակ է շահում։ Նա ունի շատ կարևոր միջազգային COP29 գագաթնաժողովը, որը տեղի կունենա հաջորդ ամիս Բաքվում։ Ինչպե՞ս դա կանցնի: Նա շատ միջազգային այցելուներ կունենա: Լավ կանցնի Ադրբեջան համար, թե ոչ այնքան լավ՝ դա մեկ հարց է: Երկրորդ հարցն ամերիկյան ընտրություններն են։ Կարծում եմ, Բաքվի ընկալմամբ, Բայդենի վարչակազմը հայերի նկատմամբ բավականին համակրելի վերաբերմունք ունի: Նրանք աջակցում են Հայաստանին որպես ժողովրդավարական երկիր։ Նրանք հավատում են դրան։ Կարծում եմ, որ Թրամփի վարչակազմն ավելի քիչ ներգրավված կլինի և ավելի համակրանքով կվերաբերվի Ադրբեջանին», – ասաց Թոմ դե Վաալը շեշտելով՝ ադրբեջանական կողմը ժամանակի վրա է խաղում:
Հրայր Թամրազյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: