«Մինչև ամսվա վերջ մետրոյում ժետոնը լրիվ կվերանա, կանցնենք միասնական տոմսային համակարգին»,- Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը: Նա նշեց, որ հաշվետում ժամանակահատվածում միասնական վճարային համակարգով անցել է 341589 ուղեւոր, իսկ ամբողջ ուղեւորափոխադրումը շաբաթվա ընթացքում կազմել է 582 622 :
«Կառավարության կողմից ֆինանսավորված անվազույգերի վերջին խմբաքանակը՝ 8 հատը արդեն մեզ մոտ է: Գործարանային կայարանի 3 շարժասանդուղքներն արդեն Հայաստանում են, մինչեւ դեկտեմբերի 25-26 դրանք փոխարինված կլինեն»,-ասաց Սեդրակյանը:
Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ արդյոք նոյեմբերի 1-ից ավտոբուսներում տրամաբանության որոշակի փոփոխություն կլինի նույն ձեւով: Նրան զեկուցեցին, որ Ավտոբուս ՓԲԸ-ի հետ փուլային եղանակով աշխատանքներ կիրականացվեն, եւ նոյեմբերի 1-ի հետ կապված նրա հանձնարարականը կկատարվի:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ