«Օրենսդրությամբ հրավառություններն առհասարակ արգելված են, բացառությամբ այն դեպքերի, երբ կա քաղաքապետի թույլտվություն», – Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով օրերս WCIT 2024-ի շրջանակում տեղի ունեցած հրավառությանը:
«Մի քանի օր առաջ համերգի շրջանակում իրականացված հրավառությունը ՆԳՆ մեր գործընկերների հետ պետք է քննարկել ու հասկանալ: Իրականում սա այն միջոցառումներից էր, որտեղ վստահաբար հրավառությունը թույլատրելի կլիներ, եթե լիներ թույլտվություն: Բայց քանի որ չի եղել, խնդրում եմ այս արձանագրությունն անպայման կազմենք», – ասաց Ավինյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ