Ermenihaber. Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Իրաքի հյուսիսում իրականացված ռազմագործողությունների վերաբերյալ:
Հայտարարության մեջ նշվում է, որ սեպտեմբերի 28-ից 29-ն ընկած ժամանակահատվածում Իրաքի Գարայի շրջանում 7, իսկ Հաքուրքում 5 քուրդ զինյալ է սպանվել, որոնք իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամներ են եղել:
Ընդգծվել է, որ նման գործողությունների իրականացմանւ հարցում Թուրքիան վճռական է: