Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին ընդառաջ կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստին
Մոսկվա է մեկնել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանն, «Ազատության» հարցին ի պատասխան, տեղեկացրել է, որ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների «առանձին հանդիպում նախատեսված չէ»։