«Սա նախազգուշացում է ՍԴ դատավորներին, սա դեղին քարտ է ՍԴ դատավորներին, որ եթե փորձեն անցնել անդառնալիության շեմը, իրենք այլևս այս երկրում ազատ քայլելու իրավունք չեն ունենալու»,-լրագրողների հարցին՝ եկաք, փակեցիք Բաղրամյան պողոտան, ՍԴ-ի առաջ անհնազանդության գործողություններ արեցիք, հետո՞, Սահմանադրական դատարանի (ՍԴ) առաջ այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Անդրադառնալով ՍԴ-ի որոշմանը՝ պատգամավորն ասաց․ «Այս մարդիկ դակում են Ադրբեջանի որոշումներն ու Ալիևի որոշումները։ Ու ես ուզում եմ՝ մեր հայրենակիցները հասկանան, որ այն մարդիկ, որոնք նստած են ՍԴ-ում, նրանք որոշում են իրենց և իրենց երեխաների ապագան, իրենց և իրենց երեխաների ապագան՝ այսպես կոչված արևմտյան Ադրբեջանում։ Այս դավաճանական ռեժիմը ՍԴ-ի և այլ այսպես կոչված դատավորների հետ միասին փորձում են այնպես անել, որ ՀՀ-ն վերածեն արևմտյան Ադրբեջանի։ Ալիևը պահանջում է, սրանք դակում են, Ալիևը հոխորտում է, սրանք զիջում են, մենք այլևս զիջելու հայրենիք չունենք։ Թող դա գիտակցեն ու իմանան բոլորը։ Սա այն քայլն է, որով ուզում ենք ցույց տալ, որ այլևս իրենք լեգիտիմ չեն»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ