Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս պահին Բագրատ սրբազանն իր աջակիցների հետ ՍԴ-ի առաջ են։
Նրանք շրջապատել են ՍԴ-ի շենքը։ Քիչ առաջ վիճաբանություն տեղի ունեցավ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի և ոստիկանության միջև։
«Բառերդ կարգավորի»,- հայտարարեց Գառնիկ Դանիելյանը։ Ոստիկանության ներկայացուցիչն էլ ասաց՝ Դանիելյան, մի րոպե, մի գոռա։
Կարդացեք նաև
Խնդիրը ծագեց այն ժամանակ, երբ ոստիկանությունը թույլ չտվեց, որ երիտասարդներն իրականացնեն անհնազանդության ակցիա։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանն ասաց․ «Պետք է իրազեկվի ցանկացած բան։ Մենք ուզում ենք տեսնենք, ինչ են ուզում անել, որ հասկանանք, թույլատրելի է, թե՝ ոչ։ Ակցիայի կազմակերպիչները պետք է նախապես իրազեկեին»։
Գառնիկ Դանիելյանը վրդովվեց․ «Այլևս ՀՀ-ում ակցիա չենք կարո՞ղ իրականացնել։ Նախապես ո՞ւմ զեկուցեինք, Ալիևի՞ն, ոչ մեկին էլ զեկուցելու չկա, արդեն պաստառ պահելու համար էլ պետք է զեկուցե՞նք»։
Նշենք, որ ի վերջո երիտասարդներին հաջողվեց իրականացնել անհնազանդության ակցիա։ Այս պահին Բաղրամյան պողոտան ծխածածկույթի մեջ է։ Ակցիայի մասնակիցները նաև փակեցին Բաղրամյան պողոտան՝ գոչելով՝ հայրենիք ու պատիվ։ Նրանց ձեռքերին ՍԴ դատավորների նկարներով պաստառներ են՝ ստի դատավորներ մակագրությամբ։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ