«Անկախ այն հանգամանքից, որ Արցախը օկուպացված է, առանց հայերի է, չեմ համարում, որ հայկական Արցախի էջը որևէ առումով փակված է»,- հարցին՝ հնարավո՞ր է դեռևս հայկական Արցախի էջը վերաբացել, Հանրապետության հրապարակում Բագրատ սրբազանի առաջնորդած «Սրբազան շարժման» հանրահավաքի մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Լրագրողների հարցին՝ իր համար սպասելի՞ էր Ալեն Սիմոնյանի նման պահվածքը, Մետաքսե Հակոբյանը պատասխանեց․ «Իրենց պարագայում՝ այո։ Ես 2018-ից իմ դիրքորոշումն ունեցել եմ, հայտնել եմ, չեմ թաքցրել դա, դեռևս գոնե 2019-ից բացահայտ խոսում էինք այն մասին, որ սրանք այն իշխանություններն են, որ հստակ նպատակով եկել են Արցախը ոչնչացնելու։ Դրա համար դեռևս այն ժամանակ, երբ մտնում էի այս քաղաքական թոհուբոհի մեջ, հասկանում էի, թե ինչ է ինձ սպասում նման իշխանություն ունենալու պարագայում։ Հենց իրենց դեմքով, տեսակով այն, ինչ տեղի էր ունենում իմ անձի հետ, օրինաչափ է։ Ցավոք, երբ իրենք խրախճանքներ էին անում Արցախում, դրանք եղել են ոչ Ալեն Սիմոնյանի դեմքով, մնացած ՔՊ-ականների դեմքով, նաև պատերազմից հետո, որոնց երբևէ մենք մեր սկզբունքներից ելնելով՝ չենք մասնակցել՝ հասկանալով, որ չի կարելի հայասպանի հետ գնալ խրախճանքների՝ հասկանալով, որ դա մեզ որևէ կերպ չի փրկելու այն աղետներից, որը կա»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ