Լրահոս
Օրվա լրահոսը

«Արարատ Միրզոյանի շուրթերով ասում են, որ COP29-ից հետո լինելու է հերթական պատերազմը․ էլ ինչի՞ն են սպասում մեր հայրենակիցները»․ Գառնիկ Դանիելյան

Հոկտեմբեր 06,2024 19:31

«Արարատ Միրզոյանի շուրթերով ասում են, որ COP29-ից հետո հերթական պատերազմն է լինելու․ էլ ի՞նչ են սպասում մեր հայրենակիցները»,- Հանրապետության հրապարակում Բագրատ սրբազանի առաջնորդած «Սրբազան շարժման» հանրահավաքի մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա լրագրողների հետ զրույցում չբացահայտեց, թե հանրահավաքից հետո ո՞ր կառույց են գնալու, միայն փոխանցեց, որ չափազանց կարևոր է այս օրերին այն թիրախները, որ ընտրել է շարժումը․ «Անցյալ անգամ Հանրայինում փոքր, բայց կարևոր հաղթանակ արձանագրեցինք։ Այսուհետև թիրախային աշխատելու ենք, որ հասնենք մեր վերջնական նպատակին»։

Ընդդիմադիր շրջանակների թերահավատության մասին Գառնիկ Դանիելյանն ասաց․ «Շատերն են մտահոգված, շատերն են ընկճված, շատերի մոտ պայքարի ոգին դեռ այն աստիճան չէ, որին կուզեինք, բայց դա մեր առաջ ո′չ խնդիրներն է չեզոքացնում, ո՛չ էլ մարտահրավերներն են պակասում։ Մեր բոլոր մտավախություններն իրականություն են դարձել։ Այս իշխանությունները մեզ նորից տանում են կործանման և դրա մասին բացահայտ կերպով ասում են Արարատի Միրզոյանի շուրթերով»։

Գառնիկ Դանիելյանը կոչ արեց ժողովրդին դուրս գալ փողոց ու ակտիվ պայքարի մասնակցել հայրենիք, պատիվ ու պետություն ունենալու համար։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031