Հայաստանում արդեն 19-րդ անգամ անցկացվում է ամենասպասված տեխնոլոգիական իրադարձություններից մեկը` «ԴիջիԹեք էքսպո 2024» -ը, որին Ամերիաբանկը ևս միացել է որպես ֆինթեք գործընկեր և ներկայացնում է իր MyInvest հարթակը՝ պատուհան դեպի առցանց ներդրումները:
MyInvest-ն Ամերիաբանկի ներդրումային հարթակն է, որի միջոցով հնարավոր է րոպեների ընթացքում օնլայն բացել բրոքերային հաշիվ և առանց բանկ այցելելու գործարքներ կատարել հայկական, ամերիկյան, եվրոպական և ասիական երկրների բորսաներում, ինչպես նաև արտաբորսայական շուկաներում։
Ամերիաբանկի բրոքերային ծառայությունների ղեկավար Արտուշ Ենգիբարյանը վստահեցնում է՝ անկախ նրանից` փորձառու եք, թե սկսնակ, այս հարթակը նախատեսված է ներդրումների կառավարման բարդ գործընթացը պարզեցնելու համար, քանի որ այն հոգում է ներդրումային կարիքների լայն շրջանակ` խթանելով հաճախորդների ֆինանսական պորտֆելի մեծացումը:
Կարդացեք նաև
«Ամերիաբանկի ներդրումային հարթակի՝ MyInvest-ի հնարավորությունները շատ են, սկսած օնլայն կերպով բրոքերային հաշիվ բացելու հնարավորությունից, որը մի քանի րոպեում է տեղի ունենում, մինչև հետաքրքիր, խմբավորված ցանկեր, որոնք կօգնեն կողմնորոշվել` ինչ ներդրում իրականացնել»,- նշում է պրն Ենգիբարյանը։
Ամերիաբանկի Առևտրային գործառնությունների դեպարտամենտի Արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանն էլ լրագրողների հետ զրույցում հարթակի առավելություններից առանձնացնում է Հայաստանում ոչ աշխատանքային ժամերին բրոքերային հաշվով գործարքներ իրականացնելու հնարավորությունը․ «Բանկի հաճախորդներին շատ հարմար է օգտվել հենց MyAmeria հավելվածից, որովհետև իրենց շարժը բանկային և բրոքերային հաշիվների միջև բավականին ազատ է, և ոչ աշխատանքային ժամերին իրենք կարողանում են փոխանցումներ անել այդ հաշիվների միջև և առևտուր անել միջազգային շուկաների աշխատանքային ժամերին, որոնք Հայաստանում աշխատանքային ժամեր չեն»։
Այս տարի Ամերիաբանկն իր տաղավարում նաև բացահայտում է հաջողակ ներդրողների հիմնական հատկանիշները՝ հեռատես, համբերատար, հավասարակշռված, խելացի, համարձակ և հաջողակ, որոնցից յուրաքանչյուրի հիման վրա այցելուներին առաջարկում է անցնել 6 փորձությունների միջով և ստանալ նվեր բաժնետոմս` որպես ներդրումային ոլորտում առաջին քայլերը կատարելու խրախուսանք: Զուգահեռաբար, Ամերիաբանկի տաղավարում գործում է խորհրդատվական անկյուն` կարևորելով ներդրումների մասին ավելի խորը գիտելիքների ապահովումը հատկապես սկսնակ հյուրերի շրջանակում:
Ներդրումների աշխարհն էլ ավելի խորությամբ բացահայտել ցանկացողների համար ԴիջիԹեքի շրջանակում այս տարի առաջին անգամ անցկացվում է նաև Digi/Invest համաժողովը, որի առանցքում թվայնացման, ներդրումների ու ֆինանսական գրագիտության բարձրացման թեմաներն են: Ամերիաբանկի Առևտրային գործառնությունների դեպարտամենտի Արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը համաժողովի շրջանակում մասնակցեց «Թվային ներդրումների ապագան. նոր գործիքներ և հնարավորություններ ՀՀ ֆինանսական շուկայում» խորագրով պանելային քննարկմանը:
Համաժողովի շրջանակում ելույթով հանդես եկավ նաև Ամերիաբանկի բրենդի ամբասադոր Գարիկ Պապոյանը՝ հետաքրքիր օրինակներով ու հումորով ներկայացնելով հաջողակ ներդրողի հատկանիշներն ու ճիշտ ներդրումների կարևորությունը։
Հիշեցնենք, որ ԴիջիԹեքն այս տարի անցկացվում է Մերիդիան էքսպո կենտրոնում` հոկտեմբերի 4-ից 6-ը:
ԱՄԵՐԻԱԲԱՆԿ