«Ադրբեջանն այսօր»- Ադրբեջանի Միլլի մեջլիսի (Ազգային ժողովի) մի շարք պատգամավորներ նամակ են հղել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին` ցանկություն հայտնելով խոտանել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը և դադարեցնել USAID-ի նախագծերը։
Նշվում է, որ դիմումի պատճառը COP29-ին ընդառաջ ԱՄՆ-ի դիրքորոշումն է, և պատգամավորները անհանգստացած են մի խումբ կոնգրեսականների կողմից Ադրբեջանի վրա բանեցված ճնշումից, այդ թվում Ղարաբաղում ռազմական ագրեսիա կիրառելու մեղադրանքից։ Շեշտվում է նաև ԱՄՆ-ի կողմից կիրառվող երկակի ստանդարտների և Հայաստանի անջատողականներին աջակցելու մասին։