«Հայաստանը պետք է ձեռնպահ մնա հակասական հայտարարություններից, սադրիչ քայլերից և գործնական քայլերով ապացուցի իր հարգանքը միջազգային իրավունքի նորմերի հանդեպ», – այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության երեկ տարածած հայտարարությունը։
«Ցավալի է, որ Երևանը ստահոդ քարոզչական հայտարարություններ է տարածում՝ պնդելով, թե Ադրբեջանը ցանկանում է COP29 համաժողովն օգտագործել որպես ծխածածկույթ Հայաստանի դեմ հարձակման համար», – նշում է Հաջիզադեն։
Ադրբեջանական ԱԳՆ խոսնակը նաև կասկածի տակ է դնում Հայաստանի հավատարմությունը խաղաղության հաստատման օրակարգին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում