Լրահոս
Օրվա լրահոսը

Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ սպանության փորձի մեջ մեղադրվող Կարեն Պողոսյանն ազատության մեջ է՝ շնորհիվ Սուրիկ Խաչատրյանի որդու․ «Փաստինֆո»

Հոկտեմբեր 05,2024 16:48

Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ սպանության փորձի մեջ մեղադրվող Կարեն Պողոսյանը, ազատության մեջ է՝ շնորհիվ նախկին մեկ այլ մարզպետ՝ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի որդու։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի վերաբերյալ քրեական գործն արդեն երկու տարի է, ինչ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է, սակայն գործով «սայլը» տեղից տևական ժամանակ չէր շարժվում։ Գործը կա՛մ դատավորների՝ վարույթից վարույթ է տեղափոխվել, կա՛մ դատական նիստերն են հաճախ հետաձգվել։ Այժմ գործը գտնվում է հիմնական դատալսումների փուլում։ Թե ինչ հունով է ընթանում քննությունը՝ դեռևս պարզ չէ, սակայն, ինչպես պարզվում է՝ գործով երեք տուժողները, այդ թվում՝ Սուրիկ Խաչատրյանի որդին, որոշել են «գողական» գնալ։ «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ գործով տուժողներից որևէ մեկը «բողոք» չունի Պողոսյանի դեմ՝ այդպիսով նպաստելով նրա ազատության մեջ մնալուն։

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ սպանության փորձի մեղադրանքով մեղադրյալն ազատության մեջ է, թեև դեպքից անմիջապես հետո դիմել էր փախուստի, թաքնվել քննությունից, գտնվել հետախուզման մեջ, ապա՝ վերադարձել, կալանքի տակ գտնվել շատ կարճ ժամանակ և կրկին հայտնվել ազատության մեջ։

Իզաբել ՍԱՀԱԿՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031